Գիորգի Ջգերենայա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գիորգի Ջգերենայա
ռուս.՝ Гиорги (Георгий) Джгереная
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Գիորգի Ջգերենայա
Ազգությունը վրացի
Քաղաքացիությունը Վրաստան Վրաստան
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 28, 1993(1993-12-28)[1] (30 տարեկան)
Ծննդավայր Թբիլիսի, Վրաստան
Հասակ 190 սմ
Քաշ 81 կգ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ազատ գործակալ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2011-2012 Վրաստան Գագրա 31 (2)
2013 Ուկրաինա Նիկոլաև 19 (0)
2014-2015 Վրաստան Գագրա 25 (0)
2016 Ուկրաինա Դինամո-2 5 (0)
Ազգային հավաքական
2013 Վրաստան Վրաստան Մ19 1 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Գիորգի Ջգերենայա (ռուս.՝ Гиорги (Георгий) Джгереная, դեկտեմբերի 28, 1993, Թբիլիսի, Վրաստան), վրացի ֆուտբոլիստ, պաշտպան։ Գիորգիի վերջին ակումբը եղել է ուկրաինական «Դինամո-2» ֆուտբոլային ակումբը։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիորգին սկսել է ֆուտբոլ խաղալ 11 տարեկան հասակից։ Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2011 թվականին՝ վրացական «Գագրայի» կազմում։ Թիմի կազմում իր առաջին մրցաշրջանի ընթացքում Ջգերենայան մասնակցել է 17 հանդիպման՝ դառնալով 1 գոլի հեղինակ։ Գիրոգին անկացրել է ևս 4 հանդիպում Վրաստանի գավաթի խաղարկությունում։

2013/14 մրցաշրջանը Ջգերենայան սկսել է ուկրաինական «Նիկոլաև» ֆուտբոլային ակումբի կազմում։

2016 թվականի հունվարին Գիրոգի Ջգերենայան տեղափոխվել է ուկրաինական «Դինամո-2»։ Մինչ մրցաշրջանի ավարտը Գիորգին մասնակցել է 5 հանդիպման։ 2016 թվականի հունիսին ֆուտբոլիստը խզել է իր պայմանագիրը թիմի հետ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]