Գիյոմ Կալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գիյոմ Կալ
ֆր.՝ Guillaume Caillet և ֆր.՝ Jacques Bonhomme
Դիմանկար
Ծնվել է14-րդ դար[1]
ԾննդավայրԲովե, Ֆրանսիա
Մահացել է1358
Մահվան վայրClermont
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունագարակապան և հեղափոխական

Գիլոմ (Գիյոմ[2]) Կալ (ֆր.՝ Guillaume Caillet, 14-րդ դար[1], Բովե, Ֆրանսիա - 1358, Clermont) ֆրանսիացի գյուղացի, Մելլո գյուղից, Ժակերիայի ղեկավարներից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիլոմ Կալը եղել է գյուղացիական հակաֆեոդալական Ժակերիա ապստամբության ղեկավարը միջնադարյան Արևմտյան Եվրոպայում։ Ապստամբությունը ծագել է 1358 թվականին Ֆրանսիայում։ Ձգտում էր կազմակերպվածություն մտցնել ապստամբող գյուղացիների շարքերը և միավորել նրանց գործողությունները, փորձում էր ապստամբության մեջ ներգրավել նաև քաղաքաբնակներին։ Նրա շնորհիվ գյուղացիները կարողանում էին հակահարված տալ վարձկաններին, ովքեր հարձակում էին իրականացնում նրանց գյուղերի վրա։ Հայտնի է, որ Գիլոմը գերի է վերցրել ասպետների, ստիպելով նրանց խռովարարներին հավատարմության երդում տալ։ Ասպետները պետք է գյուղացիներին սովորեցնեին պատերազմի ժամանակ անհրաժեշտ կարգապահություն։

Գիլոմ Կալը մահացել է այն բանից հետո, երբ Կառլ Երկրորդը, մեկ շաբաթ չհամարձակվելով հարձակվել ապստամբների վրա, ստորության է դիմել։ Նա հրավիրում է Կալին բանակցությունների, իսկ վերջինս, հավատալով նրա «ասպետական խոսքին», չի ապահովվում իր անվտանգությունը գերիների միջոցով։ Արիստոկրատների բանակի ճամբար մտնելուց հետո նա դառնում է ռազմագերի։ Տեսնելով խռովարարների առաջնորդին` Կառլ Երկրորդը բացականչում է` «Պարզամիտ Ժակ», և Գիլոմ Կալը ձերբակալվում է։ Այդպես խռովարարները կորցնում են իրենց ղեկավարին և պարտվում են։ Ինքը` Գիլոմ Կալը, մահապատժի է ենթարկվել Կլերմոնում։ Դաժան խոշտանգումներից հետո նա գլխատվել է։ Նաև որոշ աղբյուրներում նշվում է, որ նա մահացել է այն բանից հետո, երբ նրան թագադրել են մետաղե շիկացած թագով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]