Գերմանիայի երկրորդ կոմունիստական կուսակցություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գերմանիայի երկրորդ կոմունիստական կուսակցություն
գերմ.՝ Kommunistische Partei Deutschlands
Изображение логотипа
Տեսակկուսակցություն
Երկիր Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
ԱռաջնորդՄաքս Ռայման
Հիմնադրվածապրիլի 27, 1948
Լուծարված1968
Գաղափարախոսությունմարքսիզմ և կոմունիզմ
Թերթ«Freies Volk»

Գերմանիայի երկրորդ կոմունիստական կուսակցություն, ԳԿԿ (գերմ.՝ Kommunistische Partei Deutschlands, KPD), 1948 թվականին Արևմտյան Գերմանիայում (ԳՖՀ) ձևավորված կոմունիստական կուսակցություն՝ Մաքս Ռայմանի ղեկավարությամբ։

1946 թվականին Արևելյան Գերմանիայում կազմավորված Գերմանիայի սոցիալիստական միասնական կուսակցության (ԳՍՄԿ) մեջ վերամիավորվեցին կոմկուսակցությունը և Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը։ Այնուամենայնիվ, արդեն մայիսին, ԳՍԴԿ համագումարը հետաձգեց միավորումը մինչև Գերմանիայի օկուպացիայի ավարտը։

Կազմակերպչորեն ձևավորվել է 1948 թվականի ապրիլի 27-ին, Գերնեի կոնֆերանսում։

Դեմ է արտահայտվել 1954 թվականի Փարիզի համաձայնագրի ու ՆԱՏՕ-ի մեջ ԳՖՀ մտնելու դեմ։ 1954 թվականի նոյեմբերին Կարլսրուեում դատ բացվեց ԳԿԿ-ի դեմ և 1956 թ.-ին այն արգելվեց։ Հետագա մի քանի տարիների Արևմտյան Գերմանիայում արգելված գործունեության համար բազմաիթվ կոմունիստներ ձերբակալվեցին, որոնցից շատերը բանտ նետվեցին։ Նման պայմաններում ԳԿԿ ընդհատակում շարունակեց իր գործունեությունը։

Կուսակցությունը մասնակցել է կոմունիստական կուսակցությունների 1957, 1960 և 1969 թվականների Մոսկվայի խորհրդակցություններին, հավանություն տվել նրանց ընդունած փաստաթղթերին։ 1969 թվականին Արևմտյան Գերմանիայում ստեղծվեց լեգալ գերմանական կոմունիստական կուսակցությունը։ ԳԿԿ անդամներին իրավունք ընձեռվեց անհատապես մտնելու նորաստեղծ կոմկուսի մեջ։ Դա հասցրեց ԳԿԿ-ի լուծարքին, որը ձևականորեն ավարտվեց 1971 թ.-ի նոյեմբերին, երբ Ռայմանը մտավ այդ կուսակցության մեջ։ ԳԿԿ-ի կենտրոնական օրգանն էր «Ֆրայես Ֆոլկ» («Freies Volk») թերթը և «Վիսսեն ունդ Տատ» («Wissen und Tat») ամսագիրը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։