Գեորգի Ֆարմանյանց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեորգի Ֆարմանյանց
Ծնվել էնոյեմբերի 4, 1921(1921-11-04)
ԾննդավայրԲեժեցկ, Տվերի նահանգ, Խորհրդային Ռուսաստան
Մահացել էհուլիսի 11, 1995(1995-07-11) (73 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
Մասնագիտությունբալետի պարող

Գեորգի Կարապետի Ֆարմանյանց (նոյեմբերի 4, 1921(1921-11-04), Բեժեցկ, Տվերի նահանգ, Խորհրդային Ռուսաստան - հուլիսի 11, 1995(1995-07-11), Մոսկվա, Ռուսաստան), հայ բալետի արտիստ, բալետմայստեր։ ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ (1951

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Մոսկվայի պարարվեստի ուսումնարանը (1962 թվականից՝ դասատու)։ 1940-1962 թվականներին՝ Մոսկվայի Մեծ թատրոնի մենապարող, 1962-1984 թվականներին՝ ԽՍՀՄ բանակի Ա. Վ. Ալեքսանդրովի անվան, 1984-1995 թվականներին՝ Մոսկովյան ռազմական օկրուգի երգի և պարի անսամբլների բալետմայստեր։

Դերապարերից են՝ Մարդուկ-Ջարդուկը, Ծաղրածու (Չայկովսկու «Մարդուկ-Ջարդուկը», «Կարապի լիճը»), Բազիլ (Մինկուսի «Դոն Կիխոտ»), Ֆիլիպ (Ասաֆևի «Փարիզի հուրը»), Օդապարիկներ վաճառող (Օրանսկու «Երեք հաստլիկներ») ևն։ Ֆարմանյանցի պարն աչքի է ընկել հստակությամբ, սլացիկությամբ, թռիչքի անսովոր բարձրությամբ։ Նկարահանվել է «Մեծ համերգ» (1951) կինոնկարում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 691-692։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]