Գենային բանկեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գենային բանկեր, պահպանում են սերմերը, բույսերի գենետիկական բազմազանությունը, բարձրացնում են տարբեր կուլտուրաների վերականգնման հավանականությունը գլոբալ աղետներից հետո, և ներկայացնում են նյութերի կարևոր աղբյուր գիտնականների համար։ Գենետիկական բանկերում պահվում են սերմեր ամբողջ աշխարհից։ Պահվում են -18 °C ՝ սառնարանում, կամ -196 °C հեղուկ ազոտում, որտեղ նրանք կարող են պահվել նույնիսկ 100-ավոր տարիներ։ Պարբերաբար օրինակները թարմացվում են։

Գենային բանկերը լինում են՝

Սերմի բանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերմի բանկերը պահում են չոր սերմեր շատ ցածր ջերմաստիճանում։ Սպորները և պտերանմանները պահվում են սերմերի բանկերում, բայց այլ առանց սերմերի բույսերը, չեն կարող պահպանվել այդպիսի եղանակով։ Աշխարհում սերմերի պահպանման խոշորագույն բանկ է բրնձի միջազգային հետազոտական ինստիտուտը Մանիլում (Ֆիլիպիններ)։

Հյուսվածքների բանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս եղանակով բջիջները պահվում են որոշակի լուսային և ջերմային պայմաններում, սննդային միջավայրում։ Այս մեթոդն օգտագործվում է անսերմ բույսերի և անսեռ եղանակով բազմացող բույսերի պահպանման համար։

Կրիոբանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգտագործելով այս տեխնիկան, սերմերը պահպանվում են շատ ցածր ջերմաստիճանում։ Որպես կանոն պահում են հեղուկ ազոտում -196 °C : Սա օգտակար է այն տեսակների պահպանման համար, որոնք գտնվում են անհետացման եզրին։

Բեղմնափոշու բանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս մեթոդով կարող են վերականգնվել բույսեր, որոնք գտնվում են ոչնչացման եզրին։ Այս եղանակով կարող ենք վերականգնել բույսեր քրոմոսոմային 1 հավաքակազմով։

Դաշտային գենոֆոնդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս եղանակի միջոցով համեմատվում են տարբեր բույսեր։ Այս եղանակի համար անհրաժեշտ է մեծ քանակով հող, հարմար եղանակ և այլն։ Այս եղանակով պահվում են բրնձի 42000 տեսակներ հնդկական Օրիսսա նահանգ Կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտում։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Банк генов | Энциклопедический словарь».