Գենադի Կազումյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Կազումյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գենադի Կազումյան
Ի ծնեԳենադի Զորայրի Կազումյան
Ծնվել է1958 սեպտեմբերի 6
ԾննդավայրԹբիլիսի
Ազգությունհայ
ԳործունեությունՃարտարագետ-մեխանիկոս
Գործունեության տարիներ1989 թվականից
ԿրթությունՀԱՊՀ

Գենադի Զորայրի Կազումյան (1958, սեպտեմբերի 6, Թբիլիսի), հայ ճարտարագետ-մեխանիկոս։ Տեխնիկական գիտությունների թեկնածու (1989)։ ՀՃԱ թղթակից անդամ (1996

Տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Զորայր Կազումյանի որդին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1980 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1989-1993 թվականներին աշխատել է «Երկաթբետոն միություն» ԳԱՄ Երևանի մասնաճյուղի փորձարարական, 1993-1996 թվականներին՝ «Արզնի» հանքային ջրերի գործարանների, 1996 թվականից՝ ՌԴ ՊՆ Մոսկվայի «Վոյենխլեբ» դաշնային պետական միացյալ ձեռնարկության գլխավոր տնօրեն։ Երկաթբետոնե և այլ կառուցատարրերի որակի վերահսկողության Կազումյանի մշակած եղանակը ներդրվել է սեյսմակայուն շինարարության մեջ, արտոնագրվել Ճապոնիայում, Հարավային Կորեայում, Անգլիայում, ԱՄՆ-ում։ 1993 թվականին Կազումյանի ջանքերով «Արզնի» գործարանում տեղակայվել է ոչ ալկոհոլային խմիչքների, նաև ավանդական հայկական հումքից արտադրություն[1]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՌԴ պետական մրցանակ, 2001 թ.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]