Գենադի Գաբրիլյան
Գենադի Գաբրիլյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 20, 1963 (61 տարեկան) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | մարզիչ |
Պարգևներ և մրցանակներ |
Գենադի Գարիկի Գաբրիլյան (ռուս.՝ Геннадий Гарикович Габрилян, հունվարի 20, 1963[1]), հայազգի ռուսաստանցի մարզիչ, աթլետիկայի բարձրագույն կարգի մանկավարժ։ Բարձրացատկորդուհի, Տոկիո-2020-ի օլիմպիական չեմպիոն Մարիա Լասիցկենեի անձնական մարզիչը։ Ռուսաստանի վաստակավոր մարզիչ (2014)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարզչական կարիերայի սկզբում նա աշխատել է որպես Ռուսաստանի Դաշնության Կաբարդա-Բալկարական Հանրապետության Պրոխլադնի քաղաքի թիվ 5 դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ, այնուհետև՝ նույն քաղաքի օլիմպիական հերթափոխի մարզական մանկապատանեկան մարզադպրոցի աթլետիկայի մարզիչ-մանկավարժ, իսկ ավելի ուշ՝ «Կաբարդա-Բալկարական Հանրապետության հավաքական թիմերի մարզական պատրաստության կենտրոն» պետական հաստատության աթլետիկայի մարզիչ[2]։
Գենադի Գաբրիլյանը Մարիա Լասիցկենեի (օրիորդական ազգանունը՝ Կուչինա) ֆիզիկական դաստիարակության առաջին ուսուցիչն էր, որին նա մարզել է 10 տարեկանից[3]։ Երբ Մարիայի արդյունքները սկսեցին աճել, և անհրաժեշտություն առաջացավ նրա հետ մեկնել մրցումների, մարզիչը թողեց դպրոցը։ Այն ժամանակ նա բարձրացատկի մասին հատուկ գիտելիքներ չուներ, տեխնիկան ուսումնասիրում էր այլոց, այդ թվում՝ ամերիկացի հայտնի ցատկորդուհի Շանթե Լոուի ելույթներով[4][5]։
2010 թվականին Մարիայի Վոլգոգրադ տեղափոխվելուց հետո նա 2 տարի մարզվել է Բորիս Գորկովի մոտ[6]։ Այնուամենայնիվ, չհասնելով ցանկալի արդյունքի, նա հետագայում վերադարձել է մարզումների իր հայրենի Պրոխլադնի քաղաք՝ Գաբրիլյանի ղեկավարությամբ, իսկ ավելի ուշ, նրա աշխատանքի շնորհիվ, դարձել է միջազգային կարգի սպորտի վարպետ, 2014 թվականի աշխարհի չեմպիոն դահլիճում, 2015 թվականի Եվրոպայի չեմպիոն դահլիճում, աշխարհի կրկնակի չեմպիոն (2015, 2017)[7][8][9][10][11][12][13][14][15]։
Մարիայի հետ աշխատելիս Գենադի Գաբրիլյանը կիրառում է մարզուհուն պատրաստելու յուրօրինակ մեթոդաբանություն՝ ամբողջությամբ բացառելով ծանրաձողի հետ աշխատանքը, միաժամանակ ներառելով «մտքերի մարզումը»[16][17][18]։
Գաբրիլյանի սաների թվում են նաև տարածաշրջանային մրցումների չեմպիոն մի շարք այլ մարզիկներ (Հարավային դաշնային շրջան, Կաբարդա-Բալկարական Հանրապետություն)[19][20]։
Ներկայում Գենադի Գաբրիլյանն աշխատում է որպես աթլետիկայի մարզիչ «Ռուսաստանի հավաքական թիմերի մարզական պատրաստության կենտրոն» դաշնային պետական բյուջետային հիմնարկում։
Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Ռուսաստանի վաստակավոր մարզիչ» պատվավոր կոչում (2014)[21]
- «Կաբարդա-Բալկարական Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ» պատվավոր կոչում (2010)[22][23]
- Աթլետիկայի համառուսաստանյան ֆեդերացիայի երկու դիպլոմ` Ռուսաստանի Դաշնության առաջնության հաղթողի նախապատրաստման համար
- Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դաշնային գործակալության դիպլոմ
- Կրթության դաշնային գործակալության դիպլոմ
- Ռուսաստանի Դաշնության սպորտի, զբոսաշրջության և երիտասարդական քաղաքականության նախարարության պատվոգիր
- Կաբարդա-Բալկարական Հանրապետության սպորտի նախարարության մրցանակներ[24]
- Կաբարդա-Բալկարական Հանրապետության պատվոգիր
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Габрилян празднует день рождения
- ↑ «Тренерский состав». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 9-ին.
- ↑ Для Марии Кучиной нет авторитетов
- ↑ К чемпионству Марию Кучину привел тренер-самоучка
- ↑ Мария из Прохладного(չաշխատող հղում)
- ↑ «Большие перемены в жизни Марии Кучиной». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ «СКРОМНАЯ МАША — ОЛИМПИЙСКАЯ НАДЕЖДА НАША». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 9-ին.
- ↑ Мария Кучина: «Тренер запрещает мне пересматривать свои прыжки»
- ↑ «Аве, Мария!». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ По дороге в Прагу
- ↑ Спорт и личность. Девушка, которая боится высоты
- ↑ Тренер Марии Кучиной: «Маша могла выиграть Олимпиаду в Рио»
- ↑ Мария Кучина: Никогда не ощущала себя королевой!
- ↑ Мария Кучина: Чемпионкой мира меня сделал тренер
- ↑ Геннадий Габрилян: «Решение CAS — плевок в российский спорт»
- ↑ «Мне нужен страх». Мария Кучина — о своей философии прыжков в высоту
- ↑ Геннадий Габрилян: спортсмен в условиях стресса открывает «комнату с чудесами»
- ↑ Как Мария Ласицкене стала лучшей легкоатлеткой России
- ↑ Кучина Мария Александровна(չաշխատող հղում)
- ↑ Габрилян Г. Г.
- ↑ «Приказ от 07 октября 2014 г. № 143-нг О присвоении почетного спортивного звания «Заслуженный тренер России»». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ «Мария Кучина и ее тренер получили государственные награды КБР». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 9-ին.
- ↑ Указ Главы Кабардино-Балкарской Республики от 31.08.2015 № 121-УГ
- ↑ В КБР наградили лучших спортсменов и их тренеров