Գեղիի ջրամբար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեղիի ջրամբար
Գտնվում է Գեղի գետի վրա
39°13′11″ հս․ լ. 46°13′08″ ավ. ե.HGЯO
Երկիր Հայաստան Հայաստան
Վարչատարածքային բաժանում Սյունիքի մարզ

Գեղի ջրամբարը գտնվում է Հայաստանի Սյունիքի մարզում՝ Գեղի գյուղի մոտ, Ողջի գետի ձախափնյա Գեղիի վտակի վրա։ Ջրամբարի պատվարը ճալաքարակոպճային է, ավազակավային միջուկով, ունի 70 մետր բարձրություն և 244 մետր երկարություն, կատարային մասում` 10 մետր։ Պատվարի շրջանում ֆիլտրացիոն երևույթների կանխման նպատակով 20-60 մետր խորության սահմաններում կատարվել են ցեմենտացման աշխատանքներ։ Ջրամբարի ընդհանուր ծավալը 15 միլիոն խորանարդ մետր է, իսկ օգտակար ծավալը՝ 12 միլիոն խորանարդ մետր, ջրի հայելին զբաղեցնում է 50 հեկտար տարածություն։ Ջրի հայելին գտնվում է 1402 մետր բարձրության վրա[1]։

Քարտեզ

Ջրամբարը նախագծվել է «Հայհիդրոէներգանախագիծ»[2] ինստիտուտում 1980 թվականին և կառուցվել է 1989 թվականին։ Նախատեսվել է որպես էներգետիկ նշանակության ջրամբար, սակայն հետագայում սկսել է շահագորշվել մելիորատիվ նպատակներով[2]։ Ջրամբարի ջրով ոռոգվում են Կապանի տարածաշրջանի հողերը[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ա.Հ. Գևորգյան, Ռ.Ս. Մինասյան, Վ.Ս. Խոնդկարյան, Ա.Ն. Անտոնյան (2014). «ԳԵՂԻ ՋՐԱՄԲԱՐԻ ՊԱՏՎԱՐԻ ՓԼՈՒԶՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՀՆԱՐԱՎՈՐ ՋՐԱԾԱԾԿՄԱՆ ՏԱՐԱԾՔԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄԸ» (PDF). ԳՅՈՒՄՐՈՒ Մ. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ Գ Ի Տ Ա Կ Ա Ն Տ Ե Ղ Ե Կ Ա Գ Ի Ր Ե Ր Կ Ր Ա Բ Ա Ն Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն Ե Վ Ս Ե Յ Ս Մ Ա Բ Ա Ն Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  2. 2,0 2,1 2,2 «Հարստության ավազաններ. Հայաստանի ջրամբարները». Hetq.am. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 25-ին.