Գեղի (գետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գեղի (այլ կկրառումներ)
Գեղի
Բնութագիր
Երկարություն30 կմ
Ավազանի մակերես310 կմ²
Ջրի ծախս4,6 մ³/վ
Ջրահոսք
Ակունքի տեղակայումԶանգեզուրի լեռներ
Գետաբերանի տեղակայումՈղջի
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերԱրամազդ, Կահուրդ, Գեղանուշ, Կարթ, Չորաձոր, Պահագետ, Սևաշերտ, Սևքար, Քաղաձոր և Քուռակաջուր
Երկիր Հայաստան
ԵրկրամասՍյունիքի մարզ

Գեղի, Աջերաջ, Աջիրաջ, Գեղվա գետ, Գեղվաձոր, Գեղուն, Կիգի, գետ Հայաստանի Սյունիքի մարզում, Ողջիի ձախ վտակը։ Սկիզբ է առնում Բարգուշատի լեռնաշղթայից, Ղազանգյոլ լճակից 3130 մ բարձրությունից և Ողջիի մեջ է թափվում Հին Ջևա բերդի մոտ։ Երկարությունը 30 կմ է, ջրհավաք ավազանը՝ 310 կմ2[1]։

Գետահովիտը վերին հոսանքում սառցադաշտային տրոգ է, այնուհետև վերածվում է V-աձև և կիրճանման հովտի։ Սնումը հիմնականում հալոցքային (51%) և ստորերկրյա (40%) է, վարարումը՝ ապրիլ-հուլիսին։ Տարեկան միջին ծախսը 4, 6 մ3/վ է, առավելագույնը՝ 37, 7 մ3/վ։

Սնուցումը հիմնականում ձնհալքից է, հորդանում է մայիս-հունիս ամիսներին։ Գեղին սելավատար է. սելավային երևույթները կրկնվում են 3- 5 տարին մեկ։ Ավերիչ սելավներ եղել են 1947 թ. և 1956 թ.-ին։ Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով։

Գետի ակունքների շրջանը անտաոապատ է, նրա հովտում, սկսած Գեղի զյուղից, տարածված են հսկա ընկուզենիներ, ուռենիներ ու այլ ծառատեսակներ։ Գետի շրջակայքում գտնվող լեռները ծածկված են թփուտներովք տեղ-տեղ կան անտառակներ[2]։

Վերին հոսանքը երբեմն կոչվել Աջեբաջ[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 30 — 150 էջ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 828 — 992 էջ։
  3. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 316 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 5