Գեղամ Ալեքսանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ալեքսանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գեղամ Ալեքսանյան | |
---|---|
Ծնվել է | 1962 |
Ծննդավայր | Հայաստան |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Գեղամ Ալեքսանյան (1962, Հայաստան), հայ նկարիչ, ով 2004 թվականից ապրում և ստեղծագործում է ԱՄՆ-ում[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գեղամը ծնվել է 1962 թվականին Հայաստանում։ Նկարչություն սովորել է Արմեն Աթայանի մոտ։ 1984 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ Հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության նկարիչների արհմիության անդամ[2][3]։ 2004 թվականին տեղափոխվել է ԱՄՆ։ 2005 թվականին Լոս Անջելեսի Seyhoun պատկերասրահում բացվել է Ալեքսանյանի առաջին անհատական ցուցահանդեսը։ Նրա գործունեությանն են անդրադարձել ամերիկյան տարբեր հրատարակչություններ, այդ թվում՝ Art Business News-ը, Times Square[4][5]:
2011 թվականին Artexpo Նյու Յորքում Գեղամ Ալեքսանյանի «Վերջին լույս» (2000) կտավը ճանաչվել է որպես Մարտի 16-ի հաղթող աշխատանք[2]։ Նախքան ԱՄՆ տեղափոխվելը Գեղամ Ալեքսանյանի գործունեությանն են անդրադարձել նաև հայաստանյան մի շարք հրատարակչություններ[6][7]։
Ալեքսանյանի կտավները գտնվում են Le Vernissage պատկերասրահներում և մասնավոր հավաքածուներում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Contemporary Art and Art Criticism in the Armenian Diaspora
- ↑ 2,0 2,1 Artwork of the Day: The Last Light, Gegham Aleksanyan
- ↑ Artists Trade Union of Russia
- ↑ «Gegham Aleksanyan». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ Web Sites Illuminate Unknown Artists
- ↑ Բաբայան, Գայանե. «Արվեստի կապո՜ւյտ - բարձր թռչունը». Մշակույթ. Ժամանակի ուղեկից. 19 ապրիլի 2003, էջ 15. Babayan, Gayane. "The High, Blue Bird of Art." Culture. The Time Companion. April 19, 2003, page 15.
- ↑ Բաբայան, Գայանե. «Ես պարզապես անկեղծ եմ». Առավոտ. 26 նոյեմբերի 2002. Babayan, Gayane. "I am Simply Frank." Morning. November 26, 2002.