Գարիկ Ավանեսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գարիկ Ավանեսյան
Ծնվել է1959(1959)
ԾննդավայրԲաքու
Ազգությունհայ
Մասնագիտություննկարիչ

Գարիկ Ավանեսյան (1959, Բաքու), չեխահայ լուսանկարիչ, Չեխիայի ֆոտոարվեստի ֆեդերացիայի նախագահ, ֆոտոարվեստի միջազգային դաշնության մագիստրոս, «Ֆոտո Արտ» ամսագրի գլխավոր խմբագիր[1][2][3], ֆոտոյի ասպարեզում պրոֆեսիոնալ խորհրդատու, «նյու» ոճում մասնագիտացող լուսանկարիչների միջազգային ամառային ճամբարի կազմակերպիչ[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարիկ Ավանեսյանը ծնվել է 1959 թվականին Բաքու քաղաքում։ Ծնողները եղել են Արցախից։ Գարիկը միջնակարգ կրթությունը ստացել է Բաքվում։ Այնուհետև տեղափոխվել է Ղազախստան և ընդունվել համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը։ Չորս տարի սովորելուց հետո թողնում է համալսարանը և սկսում զբաղվել բիզնեսով։ Շուտով Ավանեսյանը տեղափոխվում է Մոսկվա և բիզնեսն ավելի ընդլայնում այնտեղ։ Սակայն որոշ ժամանակ անց Մոսկվայում հանդիպում է խոչընդոտների և սնանկացած մեկնում Չեխիա։ Չեխիայում սկսում է զբաղվել լուսանկարչությամբ։ 2002 թվականին նա Պրահայում հիմնադրել է «Ֆոտո Արտ» ամսագիրը, որը հրատարակվում է երեք լեզուներով՝ չեխերեն, գերմաներեն, անգլերեն[5]։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Գարիկ Ավանեսյանը և իր հայերը» պատկերագիրքը և բացառիկ ցուցահանդեսը Պրահայում,2017[6]
  • Հայաստանին նվիրված ցուցահանդես Պրահայի Պիսեցկա Բրանա ցուցասրահում,2015[7]
  • «Հնդկաստան 2014» Պրահայի Պիսեցկա Բրանա ցուցասրահ, 2014[8]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Կամերա Մագնա 2013», Լուսանկարչական մրցանակ, 2013[9]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «PhotoArt». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 3-ին.
  2. В Одессе будет представлена фотовыставка «Армяне»(չաշխատող հղում)
  3. В Одессе открылась фотовыставка "Армяне"
  4. Не скрытой камерой
  5. «Посредством фотографии мы пишем свою биографию» — Гарик Аванесян
  6. ««Գարիկ Ավանեսյանը և իր հայերը» պատկերագիրքը և բացառիկ ցուցահանդեսը Պրահայում». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 5-ին.
  7. Հայաստանին նվիրված ցուցահանդես Պրահայի Պիսեցկա Բրանա ցուցասրահում(չաշխատող հղում)
  8. Գարիկ Ավանեսյանի 55 ամյակը և նոր ցուցահանդեսը` նվիրված Հնդկաստանին(չաշխատող հղում)
  9. Չեխական «Ֆոտոարտ» ամսագրի գլխավոր խմբագիր Գարիկ Ավանեսյանն արժանացել է «Կամերա Մագնա 2013» լուսանկարչական մրցանակի(չաշխատող հղում)

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]