Գավրիլ Մուզիչեսկու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գավրիլ Մուզիչեսկու
Gavriil Musicescu
Gavril Muzicescu.jpg
Ծնվել է մարտի 20, 1847
Ծննդավայր Ուկրաինա Ուկրաինա
Մահացել է դեկտեմբերի 21, 1903
Մահվան վայր Ռումինիա Ռումինիա
Մասնագիտություն ռումին կոմպոզիտոր

Գավրիլ Մուզիչեսկու (ռում.՝ Gavriil Musicescu, մարտի 20, 1847 - դեկտեմբերի 21, 1903), ռումինական և մոլդավական կոմպոզիտոր, խմբավար, երաժշտական-հասարակական գործիչ։

1866-ին ավարտել է Յասիի կոնսերվատորիան։ Կատարելագործվել է Արքունական երգչական կապելլայում և Պետերբուրգի կոնսերվատորիայում (1871 - 72)։ 1872-1903-ին՝ Յասիի կոնսերվատորիայի պրոֆեսոր (1901-ից՝ դիրեկտոր)։ Մուզիչեսկուն եկեղեցական խմբերգային երկերի, ռոմանսների, երգերի, ռումինական և մոլդավական ժողովրդական երգերի մշակումների, բազմաթիվ հոդվածների հեղինակ է։ Ժամանակակից նոտագրությամբ վերծանել և ապա ներդաշնակել է ռումինական և մոլդավական հնագույն եկեղեցական երգերը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png