Գալային կլոր որդեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գալային կլոր որդեր (լատին․՝ Meloidogyne spp.), կլոր որդերի դասի մի շարք մակաբույծ որդերի հավաքական անվանում։ Գալային կլոր որդերից առավել հայտնի են՝ հարավայինը, ճավայանը, գետնանուշինը, բամբակենունը, հյուսիսայինը։ Որդերն ախտահարում են բանջարաբոստանային, տեխնիկական, որոշ պտղատու և գեղազարդիչ բույսերը։ Զարգանում են արմատներում, առաջացնում գալեր (1 մմ և ավելի)։ Գալային կլոր որդերը խաթարում են բույսի բնականոն ֆիզիոլոգիական կենսընթացները, նվազեցնում բերքատվությունը, իսկ երբեմն բույսը չորանում է։

Պայքարի միջոցառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չվարակված տնկանյութի, կայուն սորտերի և մշակաբույսերի օգտագործում, խիստ վարակված օջախներում՝ թունաքիմիկատների կիրառում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։