Գագիկ Հովումյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գագիկ Հովումյան
Ի ծնեԳագիկ Գեղամի Հովումյան
Ծնվել էդեկտեմբերի 4, 1929 (94 տարեկան)
ԾննդավայրԵրևան
Ազգությունհայ
ԳործունեությունՃարտարագետ-մեխանիկոս
Գործունեության տարիներ1952 թվականից
ԿրթությունՀԱՊՀ

Գագիկ Գեղամի Հովումյան (դեկտեմբերի 4, 1929(1929-12-04), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարագետ-մեխանիկոս։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1985)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1952 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1952-1955 թվականներին աշխատել է Նովոկրամատորսկի (Ուկրաինա) մեքենաշինական գործարանում, 1955 թվականից՝ Մոսկվայի Ծանր մեքենաշինության կենտրոնական ԳՀԻ-ում, 1964 թվականից եղել է լաբորատորիայի վարիչ[1]։

Աշխատանքները վերաբերում են հանքարդյունահանող արդյունաբերության մեջ օգտագործվող խոշոր ատամնավոր փոխանցիչների և ռեդուկտորների տեխնոլոգիաների մշակմանն ու արտադրության յուրացմանը, գլոցման սարքավորումներին, նավերի և մայրուղային լոկոմոտիվների արագությունների փոխանցիչներին։

Մշակել է խոշորամոդուլ փոխանցիչների (այդ թվում՝ կոփածո ատամնաանիվներով) սայրային մշակման արտադրողականության և ճշգրտության բարձրացման տեսության հիմունքները։

Համահեղինակ է ատամնաֆրեզման տեղեկատուների[2]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Производство крупных зубчатых передач. Киев, 1961 (համահեղինակ).
  • Повышение производительности качества чистового зубонарезания, М., 1979.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  2. Гагик Овумян - Справочник зубореза

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]