Գաբրիել Երեցփոխյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Երեցփոխյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գաբրիել Երեցփոխյան | |
---|---|
Ծնվել է | 1819[1] |
Մահացել է | 1870[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | բառարանագիր |
Աշխատավայր | Ներսիսյան դպրոց[1] |
Գաբրիել Երեցփոխյան (1819[1] - 1870[1]), հայ բառարանագիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորել է Մոսկվայում։ 1844 թվականին աշխատել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում որպես ուսուցիչ։ 1854 թվականին լույս է ընծայել «Բառարան ի ռուսաց լեզուէ ի հայ»։ Այն պարունակում է 45000 բառահոդված։ Կովկասում հրատարակված առաջին ռուս-հայերեն բառարանն է։
Երեցփոխյանը հաճախ չտարբերելով, միևնույն արմատի տակ է վերցրել ձևով նման, բայց ծագումով տարբեր բառեր, ռուսական արմատները ընտրելիս չի տարբերել նաև փոխառյալ արմատները բուն ռուսականներից։ Երեցփոխյանի բառարանը վերահրատարակվել է 1876 թվականին, Թիֆլիսում։ Մահացել է 1870 թվականին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 584)։ |