Գաբրիելե Զեյֆերտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գաբրիելե Զեյֆերտ
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝գեղասահորդուհի և թարգմանչուհի
Երկիր՝ Գերմանիա և  Արևելյան Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ՝նոյեմբերի 23, 1948(1948-11-23)[1] (75 տարեկան)
Ծննդավայր՝Խեմնից, Saxony, Գերմանիայի խորհրդային օկուպացիոն գոտի, Գերմանիան 1945-1949 թվականներին, Գերմանիա

Գաբրիելե Զեյֆերտ (ռուս.՝ Габриэле (Габи) Зейферт, նոյեմբերի 23, 1948(1948-11-23)[1], Խեմնից, Saxony, Գերմանիայի խորհրդային օկուպացիոն գոտի, Գերմանիան 1945-1949 թվականներին, Գերմանիա)[2], արևելագերմանացի գեղասահորդուհի, հանդես է եկել կանանց մենասահքում։ 1968 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, ԳԴՀ-ի տասնակի չեմպիոն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաբիի մարզիչը եղել է նրա մայրը՝ Յուտտա Մյուլլերը։ Զեյֆերտը ԳԴՀ-ի սպորտային աստղերից մեկն է, ով համաշխարհային համբավ է ձեռք բերել։ 1968 թվականին նա դարձավ առաջին կինը, ով մաքուր կատարել է եռակի ռիտտբերգերը։

Գաբրիելե Զեյֆերտը 1970 թվական

Իր ողջ կարիերայի ընթացքում Զեյֆերտը ամերիկացի գեղասահորդուհի Պեգգի Ֆլեմինգի գլխավոր մրցակիցն էր, բայց երբեք չկարողացավ հաղթել նրան։ 1968 թվականին Գաբրիելեն Գրենոբլում կայացած օլիմպիական խաղերում դառնում է արծաթե մեդալակիր։ Բացի այդ, նա աշխարհի կրկնակի չեմպիոն է (1969 և 1970), Եվրոպայի եռակի չեմպիոն (1967, 1969 և 1970) և ԳԴՀ-ի տասնակի չեմպիոն (1961-1970 թվականներին անընդմեջ)։

1970 թվականին Գաբին ավարտեց իր սիրողական կարիերան։ Նա առաջարկ ստացավ սահել «Holiday on Ice» շոուում, սակայն ԳԴՀ-ի իշխանությունները այդ աշխատանքի համար թույլտվություն չտվեցին։

1974 թվականին ծնվել է նրա դուստրը՝ Շեյլան։

Սպորտից դուրս գալուց հետո՝ սկզբում Զեյֆերտը աշխատել է որպես գեղասահքի մարզիչ։ Մասնավորապես, նա համագործակցում էր տաղանդավոր գեղասահորդուհի Անետ Պյոտչի հետ։ Սակայն այն ժամանակվա մարզչական հիերարխիայի պատճառով Պյոտչը տեղափոխվեց Զեյֆերտի մոր՝ Յուտտա Մյուլլերի խումբ։ Վիրավորվելով այս իրավիճակից՝ Գաբրիելե Զեյֆերտը հեռանում է սպորտից, ընդունվում Լայպցիգի համալսարանի օտար լեզուների ֆակուլտետ և դառնում է պրոֆեսիոնալ թարգմանիչ։

1984-1991 թվականներին նա Արևելյան Բեռլինում Friedrichstadtpalast սառույցի վրա շոու է վարել, որտեղ նա եղել է առաջատար մենակատար և խորեոգրաֆ։ Այդ պրոյեկտի ավարտից հետո սկսեց աշխատել լվացքի, մաքրման, տների պահպանմամբ զբաղվող ֆիրմայում[3]։ Ապրում է Բեռլինում։ 2011 թվականին ամուսնացել է երրորդ անգամ, հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Հավայան կղզիներում[4]։

Սպորտային կարիերայի ընթացքում նա սիրավեպ է ունեցել խորհրդային գեղասահորդ Ալեքսեյ Ուլանովի հետ։

Սպորտային ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցումներ/մրցաշրջան 60-61 61-62 62-63 63-64 64-65 65-66 66-67 67-68 68-69 69-70
Ձմեռային օլիմպիական խաղեր 19 2
Գեղասահքի աշխարհի առաջնություն 21 5 2 2 2 1 1
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն 21 12 10 5 2 1 2 1 1
Գեղասահքի ԳԴՀ-ի առաջնություն 1 1 1 1 1 1 1 1 1 1

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  2. БРЭ/Зейферт Габриэле
  3. «Большое интервью с Юттой Мюллер, где она говорит по паре слов о судьбе всех своих учеников, 2007 год». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 11-ին.
  4. Ex-Eiskunstlaufstar Gaby Seyfert heiratet auf Hawaii(չաշխատող հղում) (գերմ.)