Գաբրիելա Բրիմեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գաբրիելա Բրիմեր
Gabriela Brimmer
Ծնվել էսեպտեմբերի 12, 1947(1947-09-12)
ԾննդավայրՄեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Վախճանվել էհունվարի 3, 2000(2000-01-03)[1] (52 տարեկան)
Վախճանի վայրՄեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Գրական անունGaby
Մասնագիտությունգրող, իրավապաշտպան և բանաստեղծուհի
Քաղաքացիություն Մեքսիկայի Միացյալ Նահանգներ

Գաբրիելա Բրիմեր (իսպ.՝ Gabriela Raquel Brimmer, Gaby, սեպտեմբերի 12, 1947(1947-09-12), Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ - հունվարի 3, 2000(2000-01-03)[1], Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), մեքսիկացի գրող, հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով ակտիվիստ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաբրիելա Բրիմերը ծնվել է Մեխիկոյում, ավստրիացի հրեա էմիգրանտներ Սարի և Միշել Բրիմերների ընտանիքում։ Ունեցել է եղբայր՝ Հենրին և քույր՝ Միմին[2][3]։ Ի ծնե ունեցել է մանկական ուղեղային կաթված։ Գաբիին խնամող Ֆլորենսիա Սանչես Մորալեսը սովորեցրել է նրան հաղորդակցվել։ Գաբիի կյանքի մասին նկարահանվել է «Գաբի. իրական պատմություն» ֆիլմը[4]։

1955 թվականին Գաբին ընդունվել է տարրական հատուկ դպրոց, որտեղ ուսուցիչներից մեկը, տեսնելով նրա տաղանդը, խորհուրդ է տվել Գաբիին դառնալու գրող։ 1967 թվականին Բրիմերը հաճախել է սովորական հանրակրթական դպրոց։ Նրա լեզվի և արվեստի ուսուցիչը գրող էր և նրան դրդում էր գրելու։ Հենց նույն տարում էլ Բրիմերը սկսում է ստեղծագործել։ Բրիմերի մայրը, առաջին անգամ կարդալով աղջկա ստեղծագործությունները, խորապես հուզվել է և աղջկան հորդորել հավաքելու և հրատարակելու այդ ստեղծագործությունները։ Բրիմերը կարող էր տպագրել միայն ձախ ոտքի բութ մատով. սա մարմնի միակ մասն էր, որը նա կարողանում էր վերահսկել։ 1971 թվականին նա ընդունվում է Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանի սոցիալ-քաղաքական գիտությունների ֆակուլտետի սոցիոլոգիայի բաժին, սակայն չի ավարտում համալսարանը։

Գաբրիելա Բրիմեր հիմնադրամ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաբին ստեղծել է հաշմանդամություն ունեցող անձանց հիմնադրամ, որը հայտնի է Asociación para los Derechos de Personas con Alteraciones Motoras անվանումով (Adepam) (Շարժողական հաշմանդամություն ունեցողների իրավունքների ընկերակցություն), ինչպես նաև ակտիվ է եղել այլ հասարակական կազմակերպություններում[5]։ Բրիմերն աշխատել է հաշմանամություն ունեցող մարդկանց ներգրավմամբ զբաղվող կազմակերպություններում և, միևնույն ժամանակ, գրել է պոեզիա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 https://www.ciudadania-express.com/2011/01/04/gabriela-brimmer-vivir-en-un-cuerpo-que-no-obedece/
  2. Gaby Brimmer obituary accessed 5/21/2015
  3. Gabriela Brimmer chronicle Արխիվացված 2015-05-22 Wayback Machine accessed 5/21/2015
  4. Film: 'Gaby,' Story of Determination
  5. «Gaby Brimmer: An Autobiography in Three Voices. The Life of a Disability Rights Activist and Writer. by Gaby Brimmer and Elena Poniatowska (translated by Trudy Balch)». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 10-ին.