Բրունոսթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրունոսթ
Տեսակwhey cheese?
Առաջացման երկիր Նորվեգիա
Կաթայծի կաթ
 Brunost Վիքիպահեստում

Բրունոսթ, նորվեգական պանիր։ Դարչնագույն է, ուժեղ կարամելային համով։ Նորվեգերեն «բրունոսթ» բառացիորեն նշանակում է «դարչնագույն պանիր»։ Իրականում բրունոսթը իսկական պանիր չէ, քանի որ այն պատրաստվում է ոչ թե կաթից, այլ կաթի շիճուկից։

Պատրաստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Շիճուկը եփվում է, իսկ վերջում ավելացնում է սերուցք։ Եփելու ընթացքում ամինաթթուների և լակտոզի միջև տեղի է ունենում Մայարդի ռեակցիան, որից էլ շիճուկը դառնում է դարչնագույն և ստանում կարամելային համ։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունի մի քանի տեսակներ, ամենատարածվածն է «գուդբրանդսդալոթսը» (Gudbrandsdalost, բառացի՝ Գուդբրանդսդալի պանիր)։ Այն պատրաստվում է հավասար չափերով կովի և այծի կաթերից։ Իսկ «Էկթե գայթոսթը» (ekte geitost) պատրաստվում է միայն այծի կաթից, ավելի ուժեղ և տտիպ համ ունի։ «Ֆլոյթեմիսոսթ» (fløytemysost) տեսակը, որը պատրաստվում է միայն կովի կաթից և սերուցքից, ունի մեղմ համ։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ որոշ ավանդույթների` պանրի այս տեսակը 19-րդ դարում ստեղծել է Գուդբրանդսդալում ապրող Աննե Հով անունով կթվորուհին։ Բայց պանիրը հավանաբար ավելի հին պատմություն ունի, քանի որ շիջուկից պատրաստվող կաթի մասին 1674 թվականին հիշատակվում է Պեթեր Դաս անունով վանականի բանաստեղծություններից մեկում։