Բրոնխիոլիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրոնխիոլիտ
Տեսակհիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան
ՊատճառՄարդու ռեսպիրատոր-սինցիտիալ վիրուս և շնչառական ուղու վիրուսային վարակ
Բժշկական մասնագիտությունթոքաբանություն, անհետաձգելի բժշկություն, մանկաբուժություն և վարակաբանություն
ՀՄԴ-9466.1
ՀՄԴ-10J21
Բուժումhome oxygen therapy?[1]
 Bronchiolitis Վիքիպահեստում

Բրոնխիոլիտ, վիրուսային ծագման մանր շնչական ուղիների ախտահարում[2]։ Սովորաբար այն ի հայտ է գալիս երկուսից փոքր տարիքային խմբում[3]։ Այն կարող է դրսևորվել հետևալ ախտանիշներով՝ ջերմությամբ, հազով, քթահոսությամբ, խզզոցներով, և այլ շնչառական խնդիրներով[2]։ Բարդացած դեպքերը կարող են ասոցացվել քթային դժվարաշնչությամբ, տնքոցներով, շնչառությանը զուգահեռ կողերի շուրջ գտնվող մաշկի ներքաշումներով (օժանդակ մկաններով շնչառություն)[2]։ Եթե երեխան չի ստացել անհրաժեշտ հեղուկներ, ապա կարող են ի հայտ գալ ջրազրկման նշաններ[2]։

Բրոնխիոլիտի հիմնական պատճառը Ռեսպիրատոր սինտիցիալ վիրուսային վարակն է (դեպքերի 72%) կամ Ռինովիրուսը (դեպքերի 26%)[3]։ Հիվանդությունը մեծ մասամբ հաստատվում է հիմնվելով ախտանիշների վրա[4]։ Հետազոտություններից՝ կրծքավանդակի ռենտգեն քննությունը և վիրուսային տիպավորումը սովորաբար չեն անցկացվում[3]։ Կարող է իրականցվել մեզի քննություն ջերմությամբ ընթացող դեպքերի ժամանակ[3]։

Հատուկ բուժում չի պահանջվում[5]։ Սովորաբար պահպանողական բուժումը տնային պայմաններում բավական է[2]։ Երբեմն լինում է անհրաժեշտություն բուժումը իրականցնել հիվանդանոցային պայմաններում թթվածնի, սննդի կամ ներերակային հեղուկների լրացման նպատակով[2]։ Հավաստի հետազոտույունները պաշտպանում են նաև հիպերտոնիկ աղաջրով ներշնչական (ինհալացիոն) բուժումը[6]։ Բուժումը հակաբակտերիալ դեղորայքով, հակավիրուսային դեղորայքով, բրոնխոլայնիչներով, կամ էպինեֆրինով չունի բակավական ապացուցողական տվյալներ կամ բուժման արդյունավետությունը նման դեղորայքով հայտնի չէ[7]։

Մինչև 2 տարեկան երեխաների մոտավորապես 10-30% հիվանդանում է բրոնխիոլիտով[2][8]։ Հյուսիսային կիսագունդում հիվանդացությունը հիմնականում տեղի է ունենաում ձմռան ամիսներին[2]։ Հիվանդանոց դիմած հիվանդների շրջանում մահացությունը հասնում է մոտ 1%[9]։ Հիվանդության բռնկում առաջին անգամ նկարագրվել է 1940 թվականին[10]։

Նշաներ և ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնորոշ դեպքերում, 2 տարեկանից փոքր երեխաները զարգացնում են հազ, խզզոցներ, դժվարաշնչություն 1-2 օրվա ընթացքում։ Շնչառական համակարգի ֆանենդոսկոպով օբյեկտիվ զննման ժամանակ հիմնականում հայտնաբերվում են թաց և/կամ չոր խզզոցներ։ Նորածինը մի քանի օր կարող է ունենալ դժվարաշնչություն։ Հիվանդության սուր շրջանից հետո, շնչառական ուղիները հաճախ ևս մի քանի շաբաթ ունենում են բարձր զգայունություն, որը բերում է հետադարձ հազերի և խզզոցների առաջացման։

Ծանր ախտահարման նշաններն են[11]՝

  • սնման դժվարություն (24 ժամվա ընթացքում սովորական չափաբաժնի կեսից պակաս ընդունում),
  • ակտիվության արտահայտված նվազում,
  • շնչառության կանգի դրվագի առկայություն,
  • շնչառության հաճախականությունը >70 ակտ/րոպե,
  • քթային դժվարաշնչության և/կամ խռխռոցի առկայություն,
  • Կրծքավանդակի արտահայտված ներանկում (Հուվերի ախտանիշ),
  • Մաշկի կապտավուն երանգավորում։

Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Acute inflammatory exudate occluding the lumen of the bronchiole and acute inflammation of part of the wall of the bronchiole
Սուր բորբոքային էքսուդատով բրոնխիոլի լուսանցքի փակում և բրոնխիոլի պատի մի մասի սուր ախտահարում։

Տերմինը սովորաբար վերաբերում է սուր վիրուսային բրոնխիոլիտին, որը նորածնային հասակում հանդիպող տարածված հիվանդություն է։ Այն հաճախ առաջանում է Ռեսպիրատոր սինտիցիալ վիրուսային վարակի հետևանքով[12] (ՌՍՎ, որը հայտնի է նաև մարդկային պնևմովիրուս անվան տակ)։ Այլ վարակները, որոնք կարող են առաջացնել այս հիվանդությունը հետևյալն են՝ մետապնևմովիրուս, գրիպի վիրուս, պարագրիպի վիրուս, կորոնարովիրուս, ադենովիրուս և ռինովիրուս։

Երեխաները, ովքեր ծնվել են վաղաժամ (35 շաբաթականից քիչ), ծնվելիս ցածր քաշով կամ սրտի բնածին արատով` ունեն բրոնխիոլիտով հիվանդանալու ավելի բարձր հակում և ավելի հաճախ կարող են պահանջել բուժում հիվանդանոցային պայմաններում։ Կան ապացուցողական տվյալներ, որ կրծքով սնուցումը որոշ չափով պաշտպանում է բորնխիոլիտով հիվանդացությունից[13]։

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ախտորոշումը բնորոշ դեպքերում դրվում է հիմնվելով կլինիկական զննման վրա։ Երբեմն կատարվում է կրծքավանդակի ռենտգեն քննություն թոքաբորբը բացառելու նպատակով, սակայն այս հետազոտությունը չի մտնում հիմնական(ռուտին) քննությունների մեջ[14]։

Բնորոշ վիրուսի հայտնաբերման թեստեր կարող են իրականացվել, սակայն դա բուժման ընտրության վրա քիչ է անրադառնում, և սա է պատճառը, որ վիրուսի տիպավորումը ռուտին կերպով խորհուրդ չի տրվում[14]։ ՌՍՎ տիպավորումը իրականացվում է ուղղակի իմունոֆլորեսցենտային թեստով քիթ-ըմպանային քսուկից։ Այս թեստը ունի 61% զգայունություն և 89% սպեցիֆիկություն[15]։ ՌՍՎ-դրական անհատների հայտնաբերումը կարող է օգնել հիվանդության վերահսկողությանը, հիվանդերի տեսակավորման հարցում, որպեսզի կանխվի վարակի խաչաձև տարածումը, գնահատել հիվանդությունը նահանջել է թե ոչ, ինչպես նաև նվազում է այլ հետազոտությունների անհրաժեշտությունը, քանի որ ձեռք է բերվում վստահություն, որ պատճառը հայտնաբերված է։

6%-ից քիչ դեպքերում բրոնխիոլիտով հիվանդ 2-3 ամսական երեխաների մոտ զարգանում է երկրոդային բակտերիալ վարակում (սովորաբար միզային համակարգի վարակում)[16]։ Նախնական հետազոտությունները ցույց են տվել, որ բարձր պրոկալցիտոնինի մակարդակը կարող է օգնել կլինիցիստներին տարբերակել երկրոդային բակտերիալ վարակումը, որը կնվազեցի անիմաստ հակաբակտերիալ բուժումը[17]։

Կանխարգելում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրոնխիոլիտի տարածման կանխարգելումը հիմվում է շնչառական համակարգի ախտահարում առաջացնող վարակների տարածումը կանխելու մեթոդների վրա (դրանք են՝ ձեռքերի լվացումը և շնչառական համակարգի ախտահարման նշաններ ունեցող հիվանդների հետ շփումից խոսափումը)։ Որպես հավելում պատշաճ հիգիենան և բարձր իմուն հակարգը կանխարգելման լավ միջոցներ են։ Նորածնի իմուն համակարգի բարձրացման տարբերակներից է կրծքով սնուցումը, հատկապես կյանքի առաջին ամիսների ընթացքում[18]։ Պատվաստումները, ինչպիսին է Պալիվիզումաբը (մոնոկլոնալ հակամարմին ՌՍՎ-ի նկատմամբ), ցուցված են որոշակի չափանիշներին համապատասխանող նորածինների համար (որոշ սիրտ-անոթային և շնչառական ախտահարումների ժամանակ)։ Պասիվ իմունիզացիոն թերապիան ներառում է ձմռան ընթացքում ամսական ներարկումներ։

Վարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրոնխիոլիտի բուժումը սովորաբար կենտրոնանում է ոչ թե վիրուսի այլ նրա առաջացրած ախտանիշների վրա, քանի որ վիրուսը ժամանակի ընթացքում ինքնուրույն ինքնալավացման կենթարկվի։ Բացի դրանից բարդությունները առաջանում են ախտանիշներից այլ ոչ թե վիրուսից[19]։ Առանց ակտիվ բուժման դեպքերի կեսը ինքնուրույն կանցնի 13 օրից, իսկ դեպքերը 90% կենթարկվեն ինքնալավացման 3 շաբաթում[20]։

Ինհալացիոն հիպերտոնիկ սալինով (3%) բուժումը ունի հավաստի ապացուցողական արդյունք[6][7][21]։ Միջամտություններ, որոնց ապացուցողական օգտավետությունը կասկածելի է հետևյալն են՝ ինհալացիոն էպինեֆրինը և քթային արտադրության արտածծումը[2]։ Բուժումներ, որոնք ապացուցողական տվյալներին չեն համապատասխանում և արդյունավետ չեն, հետևյալն են՝ սալբուտամոլ, ստերոիդներ, հակաբակտերիալ դեղորայք, հակավիրուսային դեղորայք, կրծքավանդակի ֆիզոթերապիա և սառը հոսանքներ[2]։

Բրոնխոլայնիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրոնխոլայնիչները բրոնխիոլիտով երեխաների մոտ ռուտին կերպով խորհուրդ չի տրվում օգտագործել, քանի որ ըստ ապացուցողական տվյալների նման կերպով օգտագործումը չի անրադառնում հիվանդության ելքի արդյունքի վրա[22]։

2017 թվականի հետազոտությունը ցույց է տվել, որ ինհալացիոն էպինեֆրինը կորտիկոստերոիդներով չի անրադարձել հոսպիտալացման անհրաժեշտության և հիվանդանոցում գտնվելու ժամանակի վրա[23]։

Անարդյունավետ դեղորայք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս այլ դեղորայքները չունեն ապացուցված արդյունավետություն[24]։ Ռիբավիրինը հակավիրուսային դեղորայք է, որը չունի արդյուավետություն բրոնխիոլիտի ժամանակ[25]։ Հակաբիոտիկները հիմնականում տրվում են այն դեպքերում, երբ դիտվում է բակտերիայով երկրորդային ախտահարում։ Սակայն հակաբիոտիկները չունեն արդյունավետություն հիվանդության հիմքում ընկած վիրուսի բուժման նկատմամբ[25][26]։ Կորտիկոստերոիդները չունեն ապացուցողական տվյալներ բրոնխիոլիտով բուժման հարցում և այդ պատճառով խորհուրդ չի տրվում կիրառել այս հիվանդության բուժման ժամանակ[25]։ Հայտնաբերված է, որ Դեզօքսիռիբոնուկլեազան չունի արդյունավետություն[27]։

Համաճարակաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրոնխիոլիտը սովորաբար դիտվում է նորածինների և 2 տարեկանից փոքր երեխաների մոտ, առավել հաճախ աշնան և ձմռան ամիսներին։ Բրոնխիոլիտով հոսպիտալացումը առավել հաճախ դիտվում է 2-6 ամսական երեխաների մոտ և այն հանդիսանում է շնչառական համակարգի առավել հաճախ հանդիպող հիվանդություն կյանքի առաջին երկու տարիների ընթացքում։ Այն նորածինների և փոքրահասակ երեխաների հոսպիտալացման առավել հաճախ հանդիսացող պատճառներից է[28]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Home Oxygen Treatment of Childhood Acute Bronchiolitis
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 Friedman JN, Rieder MJ, Walton JM, Canadian Paediatric Society, Acute Care Committee, Drug Therapy and Hazardous Substances (November 2014). «Bronchiolitis: Recommendations for diagnosis, monitoring and management of children one to 24 months of age». Paediatrics & child health. 19 (9): 485–98. doi:10.1093/pch/19.9.485. PMC 4235450. PMID 25414585.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Schroeder, AR; Mansbach, JM (June 2014). «Recent evidence on the management of bronchiolitis». Current Opinion in Pediatrics. 26 (3): 328–33. doi:10.1097/MOP.0000000000000090. PMC 4552182. PMID 24739493.
  4. Friedman JN, Rieder MJ, Walton JM, Canadian Paediatric Society, Acute Care Committee, Drug Therapy and Hazardous Substances (November 2014). «Bronchiolitis: Recommendations for diagnosis, monitoring and management of children one to 24 months of age». Paediatrics & child health. 19 (9): 485–98. doi:10.1093/pch/19.9.485. PMC 4235450. PMID 25414585.
  5. Hancock, DG; Charles-Britton, B; Dixon, DL; Forsyth, KD (September 2017). «The heterogeneity of viral bronchiolitis: A lack of universal consensus definitions». Pediatric pulmonology. 52 (9): 1234–1240. doi:10.1002/ppul.23750. PMID 28672069.
  6. 6,0 6,1 Zhang, L; Mendoza-Sassi, RA; Wainwright, C; Klassen, TP (2017 թ․ դեկտեմբերի 21). «Nebulised hypertonic saline solution for acute bronchiolitis in infants». The Cochrane Database of Systematic Reviews. 12: CD006458. doi:10.1002/14651858.CD006458.pub4. PMID 29265171.
  7. 7,0 7,1 Brooks, CG; Harrison, WN; Ralston, SL (2016 թ․ ապրիլի 18). «Association Between Hypertonic Saline and Hospital Length of Stay in Acute Viral Bronchiolitis: A Reanalysis of 2 Meta-analyses». JAMA Pediatrics. 170: 577–84. doi:10.1001/jamapediatrics.2016.0079. PMID 27088767.
  8. Schroeder, AR; Mansbach, JM (June 2014). «Recent evidence on the management of bronchiolitis». Current Opinion in Pediatrics. 26 (3): 328–33. doi:10.1097/MOP.0000000000000090. PMC 4552182. PMID 24739493.
  9. Kendig, Edwin L.; Wilmott, obert W.; Boat, Thomas F.; Bush, Andrew; Chernick, Victor (2012). Kendig and Chernick's Disorders of the Respiratory Tract in Children (անգլերեն). Elsevier Health Sciences. էջ 450. ISBN 1437719848.
  10. Anderson, Larry J.; Graham, Barney S. (2013). Challenges and Opportunities for Respiratory Syncytial Virus Vaccines (անգլերեն). Springer Science & Business Media. էջ 392. ISBN 9783642389191.
  11. BRONCHIOLITIS IN CHILDREN (Sign Guideline 91). Scottish Intercollegiate Guidelines Network. 2006. ISBN 9781905813018. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 1-ին.
  12. Smyth RL, Openshaw PJ (July 2006). «Bronchiolitis». Lancet. 368 (9532): 312–22. doi:10.1016/S0140-6736(06)69077-6. PMID 16860701.
  13. Carbonell-Estrany X, Figueras-Aloy J (2004). «Identifying risk factors for severe respiratory syncytial virus among infants born after 33 through 35 completed weeks of gestation: different methodologies yield consistent findings». Pediatr Infect Dis J. 23 (11 Suppl): S193-201.
  14. 14,0 14,1 Zorc, JJ; Hall, CB (February 2010). «Bronchiolitis: recent evidence on diagnosis and management». Pediatrics. 125 (2): 342–9. doi:10.1542/peds.2009-2092. PMID 20100768.
  15. Bordley WC, Viswanathan M, King VJ, Sutton SF, Jackman AM, Sterling L, և այլք: (2004). «Diagnosis and testing in bronchiolitis: a systematic review». Arch Pediatr Adolesc Med. 158 (2): 119–26. doi:10.1001/archpedi.158.2.119. PMID 14757603.
  16. Ralston, S; Hill, V; Waters, A (October 2011). «Occult serious bacterial infection in infants younger than 60 to 90 days with bronchiolitis: a systematic review». Archives of Pediatrics & Adolescent Medicine. 165 (10): 951–6. doi:10.1001/archpediatrics.2011.155. PMID 21969396.
  17. Laham, James L.; Breheny, Patrick J.; Gardner, Brian M.; Bada, Henrietta (2014). «Procalcitonin to Predict Bacterial Coinfection in Infants With Acute Bronchiolitis». Pediatric Emergency Care. 30 (1): 11–15. doi:10.1097/PEC.0000000000000026.
  18. Belderbos ME, Houben ML, van Bleek GM, և այլք: (February 2012). «Breastfeeding modulates neonatal innate immune responses: a prospective birth cohort study». Pediatric Allergy and Immunology : Official Publication of the European Society of Pediatric Allergy and Immunology. 23 (1): 65–74. doi:10.1111/j.1399-3038.2011.01230.x. PMID 22103307.
  19. Wright, M; Mullett CJ; Piedimonte G; և այլք: (October 2008). «Pharmacological management of acute bronchiolitis». Veterinary Research. 4 (5): 895–903. PMC 2621418. PMID 19209271.
  20. Thompson, M; Vodicka, TA; Blair, PS; Buckley, DI; Heneghan, C; Hay, AD; TARGET Programme, Team (2013 թ․ դեկտեմբերի 11). «Duration of symptoms of respiratory tract infections in children: systematic review». BMJ (Clinical research ed.). 347: f7027. doi:10.1136/bmj.f7027. PMC 3898587. PMID 24335668.
  21. Zhang, L; Mendoza-Sassi, RA; Klassen, TP; Wainwright, C (October 2015). «Nebulized Hypertonic Saline for Acute Bronchiolitis: A Systematic Review». Pediatrics. 136 (4): 687–701. doi:10.1542/peds.2015-1914. PMID 26416925.
  22. Society of Hospital Medicine (2014), Pediatric Hospital Medicine: Five Things Physicians and Patients Should Question, Վերցված է 26 April 2014-ին
  23. Kua, KP; Lee, SWH (2017). «Systematic Review and Meta-Analysis of the Efficacy and Safety of Combined Epinephrine and Corticosteroid Therapy for Acute Bronchiolitis in Infants». Frontiers in Pharmacology. 8: 396. doi:10.3389/fphar.2017.00396. PMC 5479924. PMID 28690542.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  24. Hartling, L; Fernandes, RM; Bialy, L; Milne, A; Johnson, D; Plint, A; Klassen, TP; Vandermeer, B (2011 թ․ ապրիլի 6). «Steroids and bronchodilators for acute bronchiolitis in the first two years of life: systematic review and meta-analysis». BMJ (Clinical research ed.). 342: d1714. doi:10.1136/bmj.d1714. PMC 3071611. PMID 21471175.
  25. 25,0 25,1 25,2 Bourke, T; Shields, M (2011 թ․ ապրիլի 11). «Bronchiolitis». Clinical evidence. 2011. PMID 21486501.
  26. Farley R, Spurling GK, Eriksson L, Del Mar CB (2014). «Antibiotics for bronchiolitis in children under two years of age». Cochrane Database of Systematic Reviews. 2014 (10): CD005189. doi:10.1002/14651858.CD005189.pub4. PMID 25300167.
  27. «BestBets: Do recombinant DNAse improve clinical outcome in an infant with RSV positive bronchiolitis?».
  28. Up to Date. www.uptodate.com Bronchiolitis in infants and children: Clinical features and diagnosis.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Bronchiolitis. Patient information from NHS Choices
  • «Bronchiolitis in children – A national clinical guideline» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 1-ին. (1.74 MB) from the Scottish Intercollegiate Guidelines Network
  • Ralston, SL; Lieberthal, AS; Meissner, HC; Alverson, BK; Baley, JE; Gadomski, AM; Johnson, DW; Light, MJ; Maraqa, NF; Mendonca, EA; Phelan, KJ; Zorc, JJ; Stanko-Lopp, D; Brown, MA; Nathanson, I; Rosenblum, E; Sayles S, 3rd; Hernandez-Cancio, S (2014 թ․ հոկտեմբերի 27). «Clinical Practice Guideline: The Diagnosis, Management, and Prevention of Bronchiolitis». Pediatrics. 134 (5): e1474-502. doi:10.1542/peds.2014-2742. PMID 25349312.{{cite journal}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
Տես՝ բրոնխիոլիտ Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս