Բուրգունական թագավորության կազմավորումը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բուրգունդական թագավորության կազմավորումը, կազմավորվել է Հարավարևելյան Գալլիայում։ Թագավորությունը հիմնվել է 5-րդ դարի սկզբին գերմանական ցեղերի կողմից միջին Հռենոսի շրջանում։ Բուրգունդները վանդալների և սվեբների հետ միասին 5-րդ դարի սկզբին, անցելով Հռենոսը, հիմնում են իրենց թագավորությունը՝ Վորմս կենտրոնով։ 437 թվականին բուրգունդական թագավորությունը ջախջախվում է հոների կողմից։ Բուրգունդների մնացորդներին հռոմեական զորավար Աեցիոսը 5-րդ դարի 40-ական թվականներին բնակեցնում է Սաբաուդիում (արդի Սավոյայում)։ Ավելի ուշ բուրգունդները տարածվում են վերին և միջին Ռոնայի և Սոնայի և դրանց վտակների հովտում, և 457 թվականին ձևավորվում է Նոր Բուրգունդական թագավորություն՝ Լիոն մարզով։ Բուրգունդները հողը բաժանում են տեղական բնակչության հետ։ Նրանք բաժանում են և՛ սենատորական ավագանու, և՛ մյուս հողատերերի հողերը և ստանում են գալլա-հռոմեական հողատերերի տնամերձ հողերի, մարգագետինների, արոտավայրերի և անտառների կեսը։ Բուրգունդները բնակվում էին արյունակցական խմբերով(մեծ ընտանիքներով), որոնք կոչվում էին ֆարեր։ Հռոմեական կայսրության հետ դաշինքը բուրգունդները պահպանում են մինչև կայսրության անկումը Արևմուտքում։ 534 թվականին բուրգունդական թագավորությունը նվաճվում է ֆրանկների կողմից[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]