Բուշ (դամբանաթումբ)
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տես նաև Բուշ (այլ կիրառումներ)
| Սթոունհենջ, Էյվբերի և կից հուշարձաններ | |
|---|---|
| Bush Barrow* | |
| ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
| Բուշ դամբանաթումբ
|
|
| Երկիր | |
| Տիպ | Մշակութային |
| Չափանիշներ | i, ii, iii |
| Հղում | 373 |
| Աշխարհամաս** | Եվրոպա |
| Ընդգրկման պատմություն | |
| Ընդգրկում | 1986 (10-րդ նստաշրջան)
|
| * Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման |
|
Բուշ դամբանաթումբ անգլ.՝ Bush Barrow - Մեծ Բրիտանիայում վաղ բրոնզե դարի դամբանաթումբ (մ. թ. ա. 2000 թ.), որտեղ հայտնաբերվել է ոսկեղենի հարուստ գտածո, գտնվում է Լոնդոնից 130 կմ հարավ-արևմուտք, Ուիլտշիր (Wiltshire) կոմսությունում։ Առավել արժեքավորներից է Սթոունհենջին կից հնէաբանական հուշարձանների շարքում ։ 1986 թվականից ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում Սթոունհենջի հետ մեկտեղ։ Գտածոները ցուցադրվում են Ուիլտշիր կոմսության Դեվիզես քաղաքում։
Դամբանաթումբը պեղվել է 1808 թվականին։[1] Գտնվել է տղամարդու կմախք, բազմաթիվ հուղակավորության նվերներով, այդ թվում ոսկե շեղանկյուն զարդեր, նետի և վահանի մնացորդներ։
Հղումներ [խմբագրել]
- ↑ Johnson, Anthony, Solving Stonehenge: The New Key to an Ancient Enigma pp 182—185 (Thames & Hudson, 2008) ISBN 978-0-500-05155-9
Տես նաև [խմբագրել]
| Համաշխարհային ժառանգություն ՅՈՒՆԵՍԿՕ,№ 373 ռուս. • անգլ. |