Բոխեսունկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բոխեսունկ
Բոխեսունկ
Բոխեսունկի արտաքին տեսքը
Գիտական դասակարգում
Թագավորություն Սնկեր
Բաժին Բազիդիոմիցետներ
Դաս Ագարիկոմիցետներ
Կարգ Boletales
Ընտանիք Բոլետայիններ
Ցեղ Լեկցին
Տեսակ Грабовик
Լատիներեն անվանում
Leccinum carpini
Հայերեն տարանուններ

Լեկցին մոխրագույն

Հոմանիշներ
  • Boletus scaber var. carpini R. Schulz, 1924
  • Boletus carpini (R. Schulz) A. Pearson, 1947
  • Leccinum griseum (Quél.) Singer, 1966
  • Gyroporus griseus Quél., 1902
  • Boletus griseus (Quél.) Sacc. & D. Sacc., 1905

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում


NCBI 121047

Բոխեսունկ (լատ.՝ Leccinum carpini), լեկցին մոխրագույն, լեկցին ցեղի գլխարկավոր սունկ։ ՀՀ-ում հազվադեպ հանդիպում է Լոռու և Տավուշի մարզերում (1100-1500 մ բարձրություններում)։ Աճում է հողի վրա, սաղարթավոր անտառներում, համակեցության մեջ մտնում բոխու հետ։

Նկարագրություն[խմբագրել]

Գլխարկը (տրամագիծը՝ 6-12 սմ) մսոտ է, հարթ, ուռուցիկ, ձիթապտղագույն, գորշավուն, լորձնոտ։ Պտղամիսը սպիտակադեղնավուն է, կտրելիս դառնում է մոխրագույն, ապա սևանում։ Սպորակիր շերտը խողովակաձև է, սպիտակ, ավելի ուշ՝ ավազամոխրագույև։ Ոտիկը վերին մասում ձիթապտղամոխրագույն է, ստորինում՝ հաստացած, գորշագույն՝ պատված մուգ թեփուկներով։ Ուտելի է, օգտագործում են թարմ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png