Բոլիվիայի դրոշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բոլիվիայի դրոշ
Տեսակազգային դրոշ
Երկիր Բոլիվիա
Իրավասության տարածքԲոլիվիա
Նշան🇧🇴
Հարաբերություն22:15?
Ընդունված էօգոստոսի 17, 1825
Գույներկարմիր, դեղին և կանաչ
Պատկերված էcoat of arms of Bolivia? և դաշտ

Բոլիվիայի դրոշը, Բոլիվիայի Հանրապետության պետական խորհրդանիշներից է։ Այն սահմանված է Բոլիվիայի Հանրապետության Սահմանադրությամբ և դրոշի մասին օրենքով։ Կազմված է կարմիր, դեղին, կանաչ գույներից (վերևից ներքև)՝ հորիզոնական հավասարաչափ շերտերով, լայնքի և երկայնքի 15։22 հարաբերակցությամբ։ Կարմիր գույնը խորհրդանշում է իրենց պայքարը հանուն անկախության, դեղինը` երկրի հարուստ ռեսուրսները , կանաչը` հարուստ բուսական աշխարհը, նաև հույս։