Բյուրականյան առաջին շրջահայություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բյուրականյան առաջին շրջահայություն, Մարգարյանի շրջահայություն (անգլ.՝ First Byurakan Survey, FBS, Markarian survey), 1965-1980 թվականներին Բյուրականի աստղադիտարանի ակադեմիկոս Բենիամին Մարգարյանի և իր աշխատակիցների կողմից իրականացրած շրջահայություն, որն աշխարհում ամենամեծ սպեկտրային շրջահայությունն է և ծածկում է հյուսիսային երկնքի մեծ մասը[1]։ Շրջահայությունը ներառում է մոտակա տիեզերքի ամենամեծ ուսումնասիրությունը և 20-րդ դարի աստղաֆիզիկայի ամենամեծ ձեռքբերումներից մեկն է։ Այն իր բնույթով եզակի է և ակտիվ գալակտիկաների որոնման առաջին կանոնավոր ծրագիրն է, որի արդյունքում հայտնաբերվել է գերմանուշակագույն ավելցուկով 1500 գալակտիկա (Մարգարյանի գալակտիկաներ)[2]։

Մարգարյանի շրջահայությունը թվայնացվել է 2002-2005 թվականներին (Digitized First Byurakan Survey, DFBS)[3]։ Արդյունքում 2000 լուսանկարչական թիթեղների վրա և թվային տեսքով պահպանվել են 20 միլիոն երկնային մարմինների սպեկտրալ տվյալները։

2011 թվականին Մարգարյանի շրջահայությունը գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ«Աշխարհի հիշողություն» ծրագրի միջազգային ռեգիստրում (անգլ.՝ Memory of the World International Register)[4][5]։

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «First Byurakan Survey (FBS or Markarian survey) | United Nations Educational, Scientific and Cultural Organization». www.unesco.org. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 4-ին.
  2. «Բյուրականի աստղադիտարանին հանձնվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ծրագրի հավաստագիրը». Lragir.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 4-ին.
  3. «DFBS». www.aras.am. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 4-ին.
  4. «Բենիամին Մարգարյանի սպեկտրալ շրջահայութունն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ռեգիստրում». PanARMENIAN.Net. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 4-ին.
  5. «Բյուրականի աստղադիտարանին հանձնվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի հավաստագիրը». Արմենպրես. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 4-ին.