Բիզնես էթիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բիզնես էթիկան (նաև հայտնի որպես գործարար էթիկա, կորպորատիվ էթիկա), կիրառական էթիկայի կամ մասնագիտական էթիկայի տեսակ, որը վերլուծում է բարոյական սկզբունքներն ու խնդիրները, որոնք կարող են ծագել գործարար միջավայրում։ Այն կիրառվում է գործարար վարքագծի բոլոր ոլորտներում և վերաբերում է ինչպես անհատների, այնպես էլ կազմակերպությունների վարքագծին[1]։ Այս էթիկաները ծագում են անհատներից, կազմակերպություններից կամ իրավական համակարգից։ Այս նորմերը, արժեքները, բարոյական և ոչ բարոյական մեթոդները կիրառվում են բիզնեսը կառավարելու համար։ Դրանք օգնում են այդ բիզնեսներին առավել սերտ կապ պահպանել իրենց հետաքրքրված կողմերի միջև[2]։

Բիզնես էթիկան ներկայացնում է ժամանակակից կազմակերպական ստանդարտներ, սկզբունքներ, արժեքների և նորմերի համախումբ, որոնք կարգավորում են անհատների գործողություններն ու վարքագիծը բիզնեսի կազմակերպման գործում։ Բիզնես էթիկան ունի երկու տարատեսակ՝ նորմատիվ բիզնես էթիկա կամ նկարագրողական բիզնես էթիկա։ Որպես կորպորատիվ գործունեություն և պրոֆեսիոնալ մասնագիտացում՝ ոլորտը, առաջին հերթին, նորմատիվ է։ Գիտնականները, որոնք փորձում են հասկանալ գործարար վարքագիծը, կիրառում են նկարագրողական մեթոդները։ Բիզնես էթիկայի հետ կապված խնդիրների ոլորտն ու քանակը ներկայացնում են առավելագույն շահույթի ձգտելու և ոչ տնտեսական խնդիրների փոխազդեցությունը։

Բիզնես էթիկայի նկատմամաբ հետաքրքրությունն առավել սկսել է արտահայտվել 1980-ական և 1990-ական թվականներին ինչպես խոշոր կորպորացիաներում, այնպես էլ գիտական շրջանակներում։ Օրինակ, շատ խոշոր կազմակերպություններ այսօր ներկայացնում են իրենց ոչ տնտեսական արժեքների նկատմամբ հետաքրքրվածությունը էթիկայի կաննների և սոցիալական պատասխանատվության անունների ներքո։

Ադամ Սմիթն ասում էր. «Նույն առևտրի մարդիկ հազվադեպ են հանդիպում միմյանց, նույնիսկ ուրախանալու և զվարճանալու համար, սակայն զրույցն ավարտվում է ընդդեմ հանրության կամ գները բարձրացնելու որոշակի միտմամբ»[3] : Կառավարությունները օգտագործում են օրենքներն ու կանոնները բիզնես վարքագիծը կարգավորելու համար միայն այնտեղ, որտեղից նրանք օգուտ կարող են ստանալ։ Էթիկան անուղղակիորեն կարգավորում է վարքագծի այն ոլորտները, որոնք դուրս են մնում կառավարության վերահսկողությունից[4]։

Համաձայն Բիզնես էթիկայի ամսագրի՝ «"Բարոյական վարքածի վերահսկողությունը ամենատարածված և համալիր խնդիրներից մեկն է, որ այսօր հանիդպում է բիզնեսում"»[5]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Business Ethics (Stanford Encyclopedia of Philosophy)». Plato.stanford.edu. 2008 թ․ ապրիլի 16. Վերցված է 2013 թ․ հունիսի 4-ին.
  2. C., Ferrell, O. Business ethics : ethical decision making and cases. Fraedrich, John., Ferrell, Linda. (Eleventh ed.). Boston, MA. ISBN 9781305500846. OCLC 937450119.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  3. Smith, A (1776/ 1952) An Inquiry Into the Nature and Causes of the Wealth of Nations. Chicago, Illinois: University of Chicago Press, p. 55
  4. Jones, Parker, et al. 2005, էջ. 17
  5. Stead, W.E., Worrell, D.L. and Stead, J.G., 1990. An integrative model for understanding and managing ethical behavior in business organizations. Journal of Business Ethics, 9(3), pp.233-242.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բիզնես էթիկա» հոդվածին։