Բերու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բերու
Տեսակկղզի և օղակղզի
Երկիր Կիրիբատի
Վարչատարածքային միավորԳիլբերտի կղզիներ
Երկարություն15 կմ
Լայնություն475 կմ
Մակերես17,65 կմ²
Բնակչություն2220 մարդ (2020)
Քարտեզ
Քարտեզ

Բերու (անգլ.՝ Beru), օղակղզի (մարջանի մանեկաձև կղզի) Հիլբերտի կղզեխմբում։ Գտնվում է Տաբիտեուա օղակղզուց 96 կմ ավելի արևելք և Տարավա օղակղզուց 426 կմ հարավ-արևելք։ Բերուն ունի 15 կմ երկարություն և 4,75 կմ լայնություն։ Կղզու մակերեսը կազմում է 17,65 կմ2։ Բնակչության թիվը կազմում է 2099 մարդ[1]։ Բնակչության մեծամասնությունը հանդիսանում է բողոքական։ Բերու կղզին ունի 2 ներկայացուցիչ խորհրդարանում։

Բերու կղզին մեծ դեր է խաղացել Կիրիբատի Հանրապետության մշակույթի զարգացման մեջ. այստեղ է հայտնվել առաջին մանեաբան, ծնվել է Նարեաուն՝ հանրապետության բնակիչների լեգենդային նախնին։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բորուի քարտեզը

Խութի կենտրոնում գտնվում է Նուկա ծովալճակը։ Այդ իսկ պատճառով օղակղզին նման է Արանուկա օղակղզուն։ Ցամաքը զբաղեցնում է տարածքի 1/3-ը։ Բերուի հյուսիսում ծովածոցը շրջապատված է լճակներով ձկների բազմացման համար։

Կղզու պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1606 թվականի հուլիսին Պեդրո Ֆերնանդես Կիրոսը հայտնաբերեց Մակինը։ Գրեթե հենց այդ ժամանակ Բերու կղզու ափին արձակվել էր սպիտակամորթ մի տղամարդ։ Երկար ժամանակի ընթացքում կղզին չէր նկատվում եվրոպացիների և ձկնորսների կողմից։ Առաջին եվրոպացին, ով վայրէջք կատարեց կղզու վրա մոտ 1826 թվականին, համարվում է կապիտան Ջ. Կլարկը (այդ ժամանակ կղզին հայտնի էր Մարիա անունով)։ 1870 թվականին կղզում եղավ մի սամոացի քահանա։ Բերուի մոտ 1880-ական թվականներին մի նավի խորտակումից հետո այդտեղ երկար ժամանակով ապրում էր եվրոպացի վիպագիր Լյուիս Բեկը, ով փառքի հասավ Խաղաղ օվկիանոսի հարավային հատվածի կղզիների մասին իր պատմությունների։ Բացի դրանից՝ նա գրեց գիրք Բերու կղզու կենդանական աշխարհի մասին։ 1892 թվականին օղակղզի այցելեց կապիտան Դևիսը՝ լսելով բրիտանացի գրողի պատմվածքների մասին։

1870-ական թվականներին մի քանի կղզեցիները եղան Սամոա կղզում, որտեղ նրանք ընդունեցին կաթոլիկությունը։

1900-1960 թվականներին Բերուում գտնվում էր Լոնդոնի միսիոներների հասարակության շտաբ-տունը։ Ռոնգորոնգո գյուղում գտնվում էր միսիոներների միջին դպրոցը։ Իր գոյության ընթացքում Բերու օղակղզին եղել է նաև Գիլբերտի կղզիների վարչական կենտրոնը։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կղզու վրա շատ ռումբեր են գցվել, ինչի հետևանքով Բերուում շատ շինություններ են քանդվել՝ այդ թվում օղակղզու եկեղեցին։

Լեգենդներ կղզու մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես պատմում են կղզու ծերերը, կար մի հսկա՝ Տաբուարիկի անունով, ով հետագայում սկսեց ապրել Բերու կղզում, և շատերը պնդում են, որ կղզու ծովածոցը եղել է նրա սեփականությունը։

Ինչպես նաև, ըստ Նարեաուի միֆերի՝ ստեղծելով Սամոա կղզին՝ նա ստեղծեց նաև Բերու կղզին։ Ավելի կոնկրետ՝ նրանք Տաբուրամին և Ռիկին էին, ովքեր եղել են օղակղզու առաջին մարդիկ։ Կղզու բնակչությանը հաջողվեց փախչել մ. թ. 3-րդ դարի սարսափելի պատերազմից, երբ Սավեան՝ Սամոա կղզու մեծ գեներալը, Բերու ուղարկեց լողորդների և մարդկանց, ովքեր հետագայում բնակվեցին կղզու վրա։

Գիլբերտա կղզու շատ բնակիչներ համարում են, որ նրանց ապուպապերը եղել են Բերու կղզու բնակիչներ։ Նրանց խոսքերով՝ 1550 թվականին Կաիտու կղզու առաջնորդը կազմակերպեց առաքելություն, որ հիմնված էր հարևան կղզիների վրա հարձակվելու նպատակի վրա։ Առաքելությանը մասնակցում էր Ուակեիան՝ նրա թշնամին Նիկունայ կղզուց, ինչպես նաև իր 600 մարդկանցից բաղկացած բանակը։ Առաջին տեղը, ուր նրանք լողացին, Տաբիտեուա կղզու հարավային ափն էր։ Այդտեղի բնակիչները փախան հյուսիս, որպեսզի զգուշացնեին ուրիշ կղզիների բնակիչներին և հավաքեին բանակ։ Կաիտան դիմեց Ուակիեային, իսկ նա, իր հերթին՝ գուշակներին։ Նրան խորհուրդ տվեցին կառուցել 60 քարե մարտիկ-հսկաներին իրենց կրկնօրինակներով։ Ուակեիան այդպես էլ վարվեց։ Տաբիտեուա կղզու բնակիչները փախան։

Ավելի ուշ նվաճողները, ում մասին այլ կղզիներում լեգենդներ էին տարածվում, լողացին Նոնոուտի կղզի։ Տաբիրիան՝ օղակղզու հարավային մասի թագուհին, ողջունեց այլմոլորակայիններին և աստվածներին։ Այդպես Ուակեիան հասավ նրան, ինչին ուզում էր։

Կղզու բնակչությունը և թվաքանակը 2005 և 2010 թվականներին[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչություն Անգլերեն անվանում Բնակչության թիվ,
մարդիկ (2005)
Բնակչության թիվ,
մարդիկ (2010)
Աուտուկիա Autukia 204 188
Աոնիման Aoniman 101 123
Նուկա Nuka 348 443
Ռոնգորոնգո Rongorongo 315 190
Տաբիանգ Tabiang 416 399
Տաբոիակի Taboiaki 349 354
Տաուբուկինբերու Taubukinberu 97 64
Տետերիո Teteirio 74 79
Էրիկո Eriko 265 259
Ընդհանուր Total 2169 2099

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Մարդահամար Կիրիբատիում» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 29-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բերու» հոդվածին։