Բերնարտ դը Վենտադորն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բերնարտ դը Վենտադորն

Բերնարտ դը Վենտադորն- (12-րդ դար) տրուբադուրական պոեզիայի ամենանշանավոր դեմքը:

Բերնարտ դը Վենտադորնը ապրել է ասպետական լիրիկայի ծաղկման շրջանում: Ստեղծագործությունների մեջ համատեղել է կուրտուազական սիրո բարդ ուսմունքը և անկեղծ զգացմունքն ու ներշնչանքը: Սիրահարվելով իր սենյորի տիկնոջը` Բերնարտը նվիրել է նրան մի շարք սիրերգեր: Տրիբադուրի պաշտամունքի առարկան է եղել նաև Անգլիայի թագուհի Էլեոնոր Աքվիտանցին, որի արքունիքում նա որոշ ժամանակ ծառայել է: Բերնարտ դը Վենտադորնի գրական ժառանգությունից պահպանվել են չորս տասնյակից ավելի կանցոններ, որոնք միջնադարյան քնարական պոեզիայի լավագույն նմուշներից են:

Օ~ Սեր, կրկին պաղատանքով
Քեզ է դիմում սիրող հոգիս.
Անգամ չնչին մի բերկրանքով
Դու կամոքես ցավը վերքիս:
Միթե այսպես միանգամից
Իմ ուզածը մերժում ես ինձ:
Օ~ Սեր, դաժան ես դու որքան.
Ինձ ի վերուստ վիճակված է
Քո տառապանքը անսահման.
Եվ չեմ կարող, ավա~ղ, երբեք
Արժանանալ երջանկության:[1]
(Թարգ. Հենրիկ Բախչինյան)


[խմբագրել] Տես նաև`


[խմբագրել] Աղբյուրներ

  1. Հենրիկ Բախչինյան (2004). Դրվագներ ֆրանսիական գրականության պատմությունից. Երևան: Երևանի համալսարանի հրատարակչություն, էջ 14. 
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով