Բերիվամ
Բերիվամ | |
---|---|
Լեյբլ | Barclay Records |
Բերիվամ, ֆրանսիական բիթբոքսի խումբ Ֆրանսիայի Թուլուզ քաղաքից[1]։ Նրանք հաղթել են 2016 թվականի ֆրանսիական բիթբոքսի առաջնությունում։ Նրանց EP-ը թողարկվել է 2017 թվականի հունիսի 2-ին[2]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բոլորին անակնկալ մատուցելով`Բերիվամը ձևավորվել է 2015 թվականի ֆրանսիական բիթբոքսի առաջնության ընթացքում։ Խմբի անունը կազմված է յուրաքանչյուր անդամի առաջին տառով (BE-RY-WA-M): Չնայած 2015 թվականին Փանկի թիմին պարտվեցին, սակայն նրանք հաջողեցին և թիմային կարգավիճակով հաղթեցին 2016 թվականի ֆրանսիական բիթբոքսի առաջնությունը, որակավորվեցին 2018 թվականի աշխարհի բիթբոքսի առաջնությունում[2]։ Բերիվամը հայտնի է դարձել համացանցի շնորհիվ բիթբոքսի՝ քավերներ տեղադրելով զանազան սոցիալական լրատվամիջոցներում[2]։
2017 թվականը խմբի համար շրջադարձային էր, քանի որ նրանք ապրիլից մինչև օգոստոս շրջագայեցին Ֆրանսիայում։ Նրանք թողարկեցին իրենց EP-ը 2017 թվականի հունիսի 2-ին՝ Barclay Records-ի հետ պայմանագիր կնքելուց հետո[2]։ Նրանք մասնակցել են մի քանի հայտնի արտիստների համերգների բացմանը, ինչպիսիք են Բիգֆլեն և Օլին[3] կամ Ջորջյոն[4]։ Նրանք տարին ավարտեցին՝ մասնակցելով իտալական հեռուստատեսային «Տաղանդ» շոուին` Tú sí que vales: Դա հաջողություն էր խմբի համար, քանի որ նրանք այն լքեցին միայն եզրափակիչ փուլ անցնելուց հետո[5]։
Նրանք 2018 թվականին ունեցան յուրահատուկ համերգներ։ Երկու համերգների տոմսերն էլ ամբողջությամբ վաճառվեցին համերգից մեկ ամիս առաջ։ Դա էր պատճառը, որ նույն քաղաքներում կրկին երկու համերգ նշանակեցին՝ սեպտեմբերին Փարիզում և հոկտեմբերին Թուլուզում։ Նրանք նաև հրավիրվեցին ֆրանսիական ամենահայտնի երաժշտական փառատոնին` Les Francofolies de La Rochelle[6]: 2018 թվականը խմբի համար կարևոր է համարվում, քանի որ նրանք պատրաստեցին իրենց առաջին ալբոմը[2] և հաղթեցին աշխարհի բիթբոքսի առաջնությունը[2]։
Բերիվամը 2018 թվականի ապրիլի 9-ին իրենց ՅուԹյուբյան ալիքում հրատարակեց տեսանյութ որում բացատրում է, որ MB14-ը մեկնում է իրենց խմբից համերգների պատճառով և նրանք պատրաստվում են առաջիկա շաբաթներին խմբի նոր անդամ ձեռք բերել։
2018 թվականի ապրիլի 20-ին Բերիվամը հայտարարում է ՅուԹյուբում, որ Բիսթին`2010 թվականի Ֆրանսիայի բիթբքոսի առաջնության հաղթողը, իրենց խմբի նոր անդամն է։
Անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Խումբը կազմված է 4 բիթբոքսերներից, յուրաքանչյուրն ունեն իրենց ուղղվածությունը. Բիթնես, Ռիթմայնդ, Ուաուադ և ԷմԲի14։ 2016 թվականի ֆրանսիական բիթբոքսի առաջնությունը նրանք հաղթեցին միասին։
- Բիթնես. Թուլուզից է[3], նա խմբի ձայնն է հանդիսանում[3]։ Բիթնեսը Ուաուադի հետ հաղթել է 2014 թվականի ֆրանսիայի բիթբքոսի առաջնության Tag թիմի կատեգորիայում և 2016 թվականի Գրանդ բիթբոքսի ճակատամարտ փուլը։ Նրանք նաև 2015 թվականի աշխարհի բիթբքոսի առաջնությունն են ավարտել 4-րդ տեղով։ Նա Ռիթմայնդի հետ միասին ձևավորեց դուետ որը կոչեցին Բերի։ Նրանք հաղթեցին 2017 թվականի ֆրանսիական բիթբոքսի առաջնությունը և աշխարհի բիթբոքսի առաջին ճամբարը Tag թիմի կատեգորիայում։ Բիթնեսը հասել է գագաթնակետին, քանի որ նա հաղթեց 2018 թվականի Գրանդ բիթբոքսի ճակատամարտ փուլը լուփսթեյշն կատեգորիայում։
- Ռիթմայնդ. Սանտ Ռաֆայելից է[3], նա մասնագիտացված է ռիթմի և հարվածի ուղղություններում[3]։ Նա մասնակցեց սոլո կատեգորիային, և 2018 թվականի Գրանդ բիթբոքսի ճակատամարտի tag թիմի կատեգորիայում Բերիի հետ հասավ 4-րդ տեղին, Բիթնեսի հետ նա դուրս մնաց սոլո կատեգորիայի սկզբից։ Ինչևէ, նա հաղթեց ֆրանսիական բիթբոքսի առաջնությունը և Աշխարհի բիթբոքսի ճամբարը Լեհաստանում։ Ռիթմայնդը 2014 և 2015 թվականների ֆրանսիական բիթբոքսի առաջնության ընթացքում երկու անգամն էլ հասել է կիսաեզրափակիչ։
- Ուաուադ. Թուլուզից է[3], նա մասնագիտացված է երաժշտական ուղղությամբ և համարվում է «սեղմելու վարպետ» իր ընկերների կողմից[3]։ Նա ֆրանսիական բիթբոքսում գրանցել է ամենաազդեցիկ ռեկորդներից մեկը։ Հաղթել է 2014 և 2016 թվականների ֆրանսիական բիթբոքսի առաջնության սոլո կատեգորիան և նաև 2014 թվականից եվրոպական բիթբոքսի վարպետ է։ Ուաուադը հաղթել է Ֆաբուլիոս Վոդնեսի հետ ֆրանսիական բիթբոքսի առաջնության tag թիմի կատեգորիան, 2016 թվականի Գրանդ բիթբոքսի ճակատամարտ փուլը և Աշխարհի բիթբոքսի առաջնությունում հասել է կիսաեզրափակիչ փուլ։ Նա այս իրադարձության ընթացքում հասնում է թոփ 16-յակի սոլո կատեգորիային։ Ուաուադը նաև մասնակցել է Գրանդ բիթբոքսի ճակատամարտի լուփսթեյշն կատեգորիային, բայց 2 անգամ դուրս է մնացել կիսաեզրափակչից։
- ԷմԲի14։ Ամյենից է[3], նա խմբում հայտնի է իր ձայնով և երաժշտական գործիքների ձայներ հանելու կարողությամբ[3]։ Նա հայտնի է դարձել 2016 թվականի ֆրանսիական The Voice հետուստատեսային շոուում Գրանդ եզրափակիչին հասնելով[7]։ Նա 2015, 2016 և 2017 թվականների Գրանդ բիթբոքսի առաջնությունում 3 անգամ հասել է կիսաեզրափակիչ։ ԷմԲի14-ը հասել է կիսաեզրափակիչ 2016 թվականի ֆրանսիական բիթբոքսի առաջնության սոլո կատեգորիայում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Les champions de France de beatbox, Berywam, vivent en colocation à Toulouse». La Dépêche. 2017 թ․ հունվարի 8.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «Ils sont champions de France de beatbox et vivent en colocation à Toulouse». Actu.fr. 2018 թ․ փետրվարի 10.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 «Berywam, sublime harmonie». La Dépêche. 2018 թ․ փետրվարի 16.
- ↑ Longman, Jere (2009 թ․ դեկտեմբերի 10). «How a 'Band of No-Hopers' Forged U.S. Soccer's Finest Day». The New York Times.
- ↑ «"Non solo sono originali... sono dei fenomeni!" (Finale Tu si que vales 2017)». ilsussidiario. 2017 թ․ դեկտեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ «Francofolies de La Rochelle : Julien Clerc, Damso, Birkin… les derniers noms dévoilés». Sud Ouest. 2018 թ․ փետրվարի 2.
- ↑ «Eurovision 2017 : Un finaliste de The Voice pour représenter la France avec Alma ?». Public. 2017 թ․ մայիսի 6.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |