Բերթի Չարլզ Ֆորբս
Բերթի Չարլզ Ֆորբս անգլ.՝ Bertie Charles Forbes | |
---|---|
Ծնվել է | մայիսի 14, 1880[1] |
Ծննդավայր | New Deer |
Մահացել է | մայիսի 6, 1954[1] (73 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Սենթ Էնդրյու համալսարան |
Մասնագիտություն | լրագրող, ձեռնարկատեր, գրող, խմբագիր և հրատարակիչ |
Ծնողներ | հայր՝ Ռոբերտ Ֆորբս[2], մայր՝ Ագնես Ֆորբս[2] |
Երեխաներ | Մալքոլմ Ֆորբս |
B. C. Forbes Վիքիպահեստում |
Բերթի Չարլզ Ֆորբս (անգլ.՝ Bertie Charles Forbes, մայիսի 14, 1880[1], New Deer - մայիսի 6, 1954[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), շոտլանդական ծագմամբ ամերիկացի լրագրող։
«Ֆորբս» ամսագրի հիմնադիրը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է շոտլանդացի դերձակի բազմազավակ ընտանիքում։ Տասը երեխաներից վեցերորդն էր։
Բերթին սկսել է աշխատել բավականին վաղ տարիքից։ 14 տարեկանում թողել է դպրոցը և շաբաթական 75 ցենտ աշխատավարձով ընդունվել աշխատանքի՝ որպես գրաշար։ Ընդ որում, ընդունվել է սխալմամբ՝ մտածելով, որ իրեն միանգամից կնշանակեն տեքստեր շարադրելու գործին, ինչի մասին միշտ երազել է։ 7 տարի հետո սղագրություն է սովորել (որն այն ժամանակ պարտադիր նախապայման էր լրագրողի համար) և դարձել լրագրող տեղի թերթերից մեկում։
1904 թվականին Ֆորբսը լքել է Շոտլանդիան։ Սկզբում ուղևորվել է Հարավային Աֆրիկա՝ փորձելով մոռանալ իր նախկին ընկերուհուն, որն ամուսնացել էր ուրիշի հետ, իսկ հետո մեկնել է ԱՄՆ։ Սկզբնական շրջանում Ֆորբսն աշխատում էր տարբեր ֆինանսական հրատարակություններում, բայց շուտով նրա ջանքերը նկատել է մեդիամագնատ Ուիլյամ Ռենդոլֆ Հերսթը (անգլ.՝ William Randolph Hearst) և աշխատանք առաջարկել Բերթիին իր «New York American» թերթում։ Ժամանակի ընթացքում իր տաղանդի և համարձակության շնորհիվ Ֆորբսը դարձել է ամենահայտնի ֆինանսական լրագրողը։ Նա չէր վախենում բավականին սուր քննադատել հարուստ և հաջողակ մարդկանց և վշտանում էր, երբ խմբագիրը կրճատում էր դրանք։
Ամսագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
1917 թվականին Ֆորբսը հիմնադրեց ամսագիր, որն ուզում էր անվանել «Գործերը և դրանց կատարողները» (անգլ.՝ Doers and Doings), բայց ընկերների խորհրդով անվանեց իր անունով։ Ֆորբսի կենդանության օրոք նրա ամսագիրն այդպես էլ առաջատար չդարձավ[3]։ Ամսագիրն ուներ ավելի հաջողակ մրցակիցներ (օրինակ, «Business Week» և «Fortune»)[4]: Մեծ ճգնաժամի տարիներին ամսագիրը չէր վաճառվում բավարար քանակով, և Բերթի Չարլզը խմբագրության ծախսերը վճարում էր այլ հրատարակություններից ստացվող իր լրագրողական հոնորարներից։ Խմբագրաքանակը Բերթի Ֆորբսի օրոք չէր գերազանցում 100 հազար օրինակը, որը բավականին քիչ էր ԱՄՆ-ի համար[4]։
1928 թվականին Հերսթը առաջարկեց գնել «Ֆորբսը» 10 միլիոն դոլարով, բայց Բերթին հրաժարվեց՝ դա մեկնաբանելով որպես «Ամերիկայի միակ անկախ ամսագիրը պահպանելու փորձ»։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC — 2010.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Geni(բազմ․) — 2006.
- ↑ «Forbes». Caslon Analytics (անգլերեն). ketupa.net — «The magazine came close to fundering in the 1930s and stagnated during the next decade». май 2007. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 25.12.2007-ին.
- ↑ 4,0 4,1 Крапивенко, Дмитрий — «В то же время сам Берти Чарльз так и не стал успешным бизнесменом: читательскую аудиторию Forbes отвоевывали «молодые хищники» вроде Business Week или Fortune» (19.04.2004). «Влиятельная фамилия». Украинский деловой еженедельник «Контракты», № 16 от 19.04.2004. kontrakty.com.ua. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 2-ին. Վերցված է 25.12.2007-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բերթի Չարլզ Ֆորբս» հոդվածին։ |
|