Բերդպար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բերդպար «Բերդ» պարային անսամբլի կատարմամբ

Բերդպար, հայկական երկհարկ մարտական պար։ Պատկերում է բերդի պաշարումը (ներքևի շրշան) և «բերդապաշտպաններին» («պաշարողների» ուսերին կանգնած վերևի շրջան)։ Պարում են զուռնայի և դհոլի նվագակցությամբ։ Պարեղանակը կազմված է ինը մեղեդիներից, որոնք հերթականորեն արտահայտում են բերդպարի մեջ ընդգրկվող բոլոր դրվագները՝ բերդի պաշարումից («կանչ») մինչև պաշարվածների հաղթանակը («պինդ քարից բերդ»)։ Պարում են տղամարդիկ (16–40 հոգի)։ Ենթադրվում է, որ հնում բերդպարը եղել է քառահարկ։ Գուցե պարողները զենք էլ են կրել։ Մեզ հասած բերդպար պարել են Արթիկի շրջանում, Թիֆլիսի բանվորական ակումբում (Սասունի, Վանի, Ալաշկերտի, Շատախի, Հայոց ձորի գաղթական հայերը), Ղարաքիլիսայում և Ալեքսանդրապոլում 1920-ական թվականներին։ Բերդպարը տեղ է գտել հայկական պետական և ինքնագործ պարի խմբերի ծրագրերում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 421