Բետա-ռիթմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բետա ռիթմեր

Բետա ռիթմը (β-ռիթմ) ունի 13-30Հց հաճախականություն և 5-30 մկՎ տատանասահման։ Զգայական խթանիչների (օրինակ՝ լույսի ազդեցություն, ուժեղ ձայն) և հույզերի դեպքում, ալֆա-ռիթմը փոխարինվում է բետա ռիթմով (դեսինխրոնիզացիա), որը գրանցվում է գլխուղեղի ճակատային, կենտրոնական շրջանների էլեկտրագրում։ Մեխանիզմը պայմանավորված է ուղեղաբնի ցանցանման գոյացությունից և լիմբիական համակարգով հաղորդվող վերընթաց ազդակներով։ Բետա ռիթմը արտացոլում է գլխուղեղի գործառական ակտիվությունը։

Գլխուղեղի մյուս ռիթմերը[խմբագրել]

Ռիթմի անվանումը Հաճախականությունը (Հց) Տատանասահմանը (մկՎ)
դելտա-ռիթմ 0,5-4 20-200
թետա-ռիթմ 4-8 20-100
ալֆա-ռիթմ 8-13 50-100
մյու-ռիթմ 7-11 30-50
կապա-ռիթմ 8-13 5-40
սիգմա-ռիթմ 12-14 մինչև 50
լյամբդա-ռիթմ 12-14 20-50
բետա-ռիթմ 13-30 5-30
գամա-ռիթմ 30-ից-120-170 մինչև 15

Գրականություն[խմբագրել]

  • Brazier, M. A. B. (1970), The Electrical Activity of the Nervous System, London: Pitman