Բենուե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Benuerivermap.png

Բենուե , գետ Կամերունում և Նիգերում, Նիգերի ձախ վտակը։ Սկիզբ է առնում Կամերուն բարձրավանդակի արևելյան լանջերից։ Երկարությունը 1300 կմ է։ Նավարկելի է մինչև Իբի քաղաքը, անձրևների շրջանում` մինչև Գարվա քաղաքը (գետաբերանից մոտ 900 կմ)։ Գետաբերանում է Լոկոջա քաղաքը։

Անվանումը բանտու լեզվով նշանակում է «մայր ջուր». կազմված է բե «ջուր» և նուե «մայր» բառերից։[1]

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Հ, Ղ Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս», էջ 74։