Բենի Աբես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Բենի Աբես
ԵրկիրԱլժիր Ալժիր
Մակերես10 040 կմ²
ԲԾՄ483±1 մետր
Բնակչություն10 885 մարդ (2008)[1]
Ժամային գոտիUTC+1
Փոստային դասիչ08002
Բենի Աբես (Ալժիր)##
Բենի Աբես (Ալժիր)

Բենի Աբես (արաբ․՝ بني عباس‎‎), քաղաք Ալժիրի արևմուտքում, Բեշար վիլայեթի Բենի Աբես շրջանի վարչական կենտրոնը[2]։ Տեղակայված է Բեշար քաղաքից 241 կմ հարավ և երկրի մայրաքաղաք Ալժիր քաղաքից մոտ 1200 կմ դեպի հարավ-արևմուտք, Սաուրա չորացող գետի ձախ ափին։ Հյուսիսից, արևելքից և արևմուտքից քաղաքը շրջապատված է ավազային ծովով, որը հայտնի է որպես Մեծ Արևմտյան Էրգ, իսկ հարավից և հարավ-արևմուտքից սահմանափակված է Սաուրայի հովտով[3]։

Բնակչությունը 2009 թվականին 11416 մարդ էր[4], 2008 թվականի տվյալներով՝ 10885 մարդ[5], իսկ 1998 թվականի տվյալներով՝ 8850 մարդ[6]։

Բացառությամբ էլեկտրակայանի, քաղաքում ամբողջությամբ բացակայում է արդյունաբերությունը, ինչը բացատրում է բնակչության շրջանում գործազրկության բարձր մակարդակը։ Այստեղ զբաղվում են նաև գյուղատնտեսությամբ։ Տնտեսության առավել հեռանկարային ոլորտը զբոսաշրջությունն է։ Բենի Աբեսում կա 2 հյուրանոց, որոնցից մեկը 3-աստղանի է[7]։ Բարձր զբոսաշրջային ներուժը պայմանավորված է տեսարժան վայրերի մեծ քանակությամբ. քաղաքի մոտակայքում գտնվում են 7 քսարներ, որոնցից մի քանիսը դեռ բնակեցված են։ Ամենագեղեցիկ քսարը գտնվում է արմավենիների պուրակի կենտրոնում և բնակեցված չէ 1957 թվականից, այն վերականգնվել է և այսօր համարվում է ազգային ճարտարապետական ժառանգության օբյեկտ[8]։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի կլիման կարելի է բնութագրել որպես շոգ անապատային։ Ամբողջ տարվա ընթացքում անձրևները շատ քիչ են, սակայն երբեմն հնարավոր են ուժեղ անձրևներ, որոնք կարող են հեղեղումներ առաջացնել Սաուրայի հովտում։ Ամենաշատ տաք ժամանակահատվածը հունիսից մինչև սեպտեմբեր է։

Բենի Աբեսի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 29.0
(84.2)
34.3
(93.7)
37.3
(99.1)
39.6
(103.3)
44.4
(111.9)
46.8
(116.2)
47.8
(118)
47.0
(116.6)
44.4
(111.9)
39.0
(102.2)
33.8
(92.8)
28.1
(82.6)
47.8
(118)
Միջին բարձր °C (°F) 17.7
(63.9)
21.2
(70.2)
24.5
(76.1)
28.3
(82.9)
33.2
(91.8)
39.0
(102.2)
41.9
(107.4)
41.5
(106.7)
36.6
(97.9)
29.5
(85.1)
22.9
(73.2)
17.8
(64)
29.51
(85.12)
Միջին օրական °C (°F) 11.0
(51.8)
14.4
(57.9)
17.9
(64.2)
21.7
(71.1)
26.5
(79.7)
31.8
(89.2)
34.9
(94.8)
34.6
(94.3)
30.1
(86.2)
23.2
(73.8)
16.7
(62.1)
11.6
(52.9)
22.87
(73.17)
Միջին ցածր °C (°F) 4.3
(39.7)
7.6
(45.7)
11.3
(52.3)
15.0
(59)
19.8
(67.6)
24.6
(76.3)
27.9
(82.2)
27.6
(81.7)
23.5
(74.3)
16.8
(62.2)
10.4
(50.7)
5.2
(41.4)
16.17
(61.09)
Ռեկորդային ցածր °C (°F) −5.0
(23)
−1.8
(28.8)
2.0
(35.6)
2.0
(35.6)
9.0
(48.2)
13.4
(56.1)
13.5
(56.3)
18.3
(64.9)
11.0
(51.8)
4.0
(39.2)
0.0
(32)
−1.8
(28.8)
−5
(23)
Տեղումներ մմ (դյույմ) 3.1
(0.122)
1.9
(0.075)
1.6
(0.063)
2.4
(0.094)
2.3
(0.091)
0.4
(0.016)
0.5
(0.02)
1.1
(0.043)
1.9
(0.075)
8.6
(0.339)
6.7
(0.264)
6.1
(0.24)
36.6
(1.442)
% խոնավություն 43.2 36.3 29.2 25.0 22.7 18.3 15.5 18.0 24.8 34.2 40.1 46.7 29.5
Աղբյուր #1: NOAA (1967-1990)[9]
Աղբյուր #2: climatebase.ru (extremes, humidity)[10]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Béni Abbès (Commune, Béchar, Algeria) - Population Statistics, Charts, Map and Location
  2. «Presentation» (ֆրանսերեն). Site Officiel de la Wilaya de Béchar. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 19-ին.
  3. «L'eau dans l'oasis de Béni Abbés : un patrimoine essentiel (Vallée de la Saoura, Sud Ouest algérien)» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 21-ին.
  4. «Population, superficie et densité des communes au 31.12.2009, sur le site officiel de la wilaya de Béchar». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 22-ին.. Consulté le 23/02/2011.
  5. «Population: Béchar Wilaya» (PDF) (ֆրանսերեն). Office National des Statistiques Algérie. Արխիվացված (PDF) օրիգինալից 2013 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 13-ին.
  6. «Algeria Communes». Statoids. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 9-ին.
  7. «Census of Hotels» (ֆրանսերեն). Official Website of the Wilaya of Bechar. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 9-ին.
  8. (ֆր.) La ribune 3 KSOUR DE LA SAOURA PROPOSÉS AU CLASSEMENT DU PATRIMOINE ARCHITECTURAL NATIONAL Des efforts insuffisants pour un patrimoine inestimable Mardi 5 janvier 2010 page 15 Արխիվացված 2022-01-20 Wayback Machine
  9. «Climate Normals for Beni Abbes». Վերցված է 2013 թ․ փետրվարի 14-ին.
  10. «Beni Abbes, Algeria». Climatebase.ru. Վերցված է 2013 թ․ փետրվարի 14-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բենի Աբես» հոդվածին։