Բելլինի կոկտեյլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բելլինի
Բելլինի
Տեսակգինու կոկտեյլ
Ենթատեսակբռնկվող կոկտեյլ
Ալկոհոլի պարունակությունProsecco գինի, դեղձի պյուրե
ՀեղինակՋուզեպպե Չիպրիանի
Ծագման երկիրՎենետիկ, Իտալիա
Ստեղծման տարի1934-1948թթ.
Անվանված էԲելլինի
Գույննուրբ վարդագույն
iba-world.com/bellini/(անգլ.)
 Bellini (cocktail) Վիքիպահեստում

Բելլինի կոկտեյլը Prosecco-ի փրփրուն գինու և դեղձի պյուրեի կամ նեկտարի խառնուրդ է։ Այս կոկտեյլը ստեղծվել է Վենետիկում, Իտալիա։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելլինին ստեղծվել է 1934-1948[1][2][3] թվականների միջև, Իտալիայի Վենետիկի Հարրի հիմնադիր Ջուզեպպե Չիպրիանիի կողմից։ Նա խմիչքն անվանեց Բելլինի, քանի որ ուներ յուրահատուկ վարդագույն գույն, որը նրան հիշեցնում էր 15-րդ դարի վենետիկյան նկարիչ Ջովաննի Բելլինիի կողմից գեղանկարչության մեջ կատարված մի սրբագիր տագայի մասին[4]։

Խմիչքը սկսեց Հարրի բարում որպես սեզոնային առանձնահատկություն դառնալ Էռնեստ Հեմինգուեյի, Սինքլեր Լյուիսի և Օրսոն Ուելսի սիրված ըմպելիքը[1][4]։ Ավելի ուշ այն հայտնի դարձավ նաև նյույորքյան բարերում, որը տարածվեց իր գործընկերոջ կողմից։ Հետո ձեռնարկատիրական ֆրանսիացի գործարարը ստեղծեց բիզնես, թարմ սպիտակ դեղձի պյուրե երկու վայրերում առաքելու համար, իսկ հետո այն դարձավ ամբողջ տարվա սիրված խմիչք։

Բելլինին IBA պաշտոնական կոկտեյլներից է։

Նրանք նաև առաջարկում են Puccini, դեղձի պյուրեն փոխարինելով նույնչափ մանդարինի հյութով, Rossini, որը պատրաստում են ելակի մածուկով կամ Tintoretto-ով, որը պատրաստում են նռան հյութով։

Նախապատրաստում և սպասարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելլինին բաղկացած է սպիտակ դեղձի պյուրեից և իտալական փրփրուն գինուց՝ Prosecco-ից։ Գինու մեջ թարմ դեղձերը մարինացվում են իտալական եղանակով[1]։ Օրիգինալ բաղադրատոմսը պատրաստում են մի քիչ ազնվամորու կամ բալի հյութով, որը տալիս է խմիչքին վարդագույն փայլ[3]։ Շնորհիվ սպիտակ դեղձի և Prosecco-ի սահմանափակ մատչելիության, կան նաև որոշ տատանումներ։

Կալիֆոռնիան արտադրում է սպիտակ դեղձ, որը լավ է աշխատում[5], և դեղին դեղձերը կամ դեղձի նեկտարը կարող է փոխարինվել նրանով, հատկապես եթե դեղձերը դուրս են սեզոնից, և որի համը կլինի շատ նուրբ։ Այլ մրգերը կամ նույնիսկ բուրավետ լիկյորներ (օրինակ դեղձեր, շնապարներ) երբեմն փոխարինում են դեղձի պյուրեին։ Cipriani-ների ընտանիքը արտադրում է Բելլինիի անվանական կոկտեյլները Հարրիի բար ռեստորանների համար[6]։ Այլ շողշողող գինիները նույնպես օգտագործվում են Prosecco-ի փոխարեն, սակայն ֆրանսիական հարուստ բուրավետ շամպայնը չի զուգակցվում Բելլինիին մրգային համով և փայլով։ Ոչ ալկոհոլային տարբերակի համար գինու փոխարեն օգտագործվում է փրփրուն հյութ կամ սելտրեր[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «3000 Drinks > Bellini». ThatsTheSpirit.com. n.d. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2007 թ․ փետրվարի 5-ին.
  2. Jo' Pratt. Food – Recipes – Bellini cocktail. Undated. bbc.co.uk. Retrieved February 5, 2007.
  3. 3,0 3,1 Bellini Cocktail Recipe Արխիվացված 2009-08-04 Wayback Machine. Undated. GourmetSleuth.com. Retrieved February 5, 2007.
  4. 4,0 4,1 Sicard, Cheri. Featured Cocktail – Bellini Արխիվացված Փետրվար 18, 2007 Wayback Machine. Undated. Fabulous Foods. Retrieved February 5, 2007.
  5. Featured Recipe: Peach Bellini Cocktail or Mocktail. Undated. Freshipes. California Tree Fruit Agreement. Retrieved February 5, 2007.
  6. «Civilization in a Glass». NewYorkFirst.com. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.
  7. Chiarello, Michael. Bellini Cocktail Արխիվացված 2007-01-26 Wayback Machine, from the "Lazy Breakfast in Bed" episode of Easy Entertaining with Michael Chiarello. Scripps Networks, Inc. Retrieved February 5, 2007.