Բաքվի մետրոպոլիտեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բաքվի մետրոպոլիտեն
Bakı Metropoliteni
Baku Metro Logo.png
Տեղեկություն
Երկիր Ադրբեջան Ադրբեջան
Քաղաք Coat of arms of Baku.svg Բաքու
Բացման թվական 1967 նոյեմբերի 6
Գծերի երկարություն 34,6 կմ
Կայարանների թիվ 23
Գծերի թիվ 2
Ուղևորահոսքը մեկ օրում 600 հազ
Ուղևորահոսքը մեկ տարում 201,3 մլն (2009)
Գծերի գծապատկեր
Baku metro plan.png
www.metro.gov.az
Նյութեր Վիքիպահեստում

Բաքվի մետրոպոլիտեն (ադրբ. Bakı Metropoliteni), Ադրբեջանական Հանրապետության մայրաքաղաք Բաքվում գտնվող մետրոպոլիտենի համակարգ: Բաքվի մետրոպոլիտենը սկսել է իր աշխատանքը 1967 թվականի նոյեմբերի 6-ին Թբիլիսիի մետրոպոլիտենի բացումից մեկ տարի հետո և դարձել է ԽՍՀՄ-ի 5-րդ մետրոպոլիտենը Մոսկվայի, Պետերբուրգի, Կիևի և Թբիլիսիի մետներից հետո: Բաքվի մետրոպոլիտենից հետո ԽՍՀՄ-ում երկար ժամանակ մետրոներ չէին կառուցում, երբ ի վերջո բացվեց Խարկովի մետրոն:

Այժմ Բաքվի մետոպոլիտենը ունի 23 կայարան, իսկ գծերի ընդհանուր երկարությունը կազմում է 34,6 կմ: Որոշ ժամանակ առաջ Բաքվի մետրոն ուղևորության վարձով ամենաէժան մետժտրոներից էր (մեկ ուղևորության արժեքը կազմում էր 0.20 $ 2009 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ, իսկ Փհենյանի մետրոյում՝ 0.03$): Գոյություն ունեցող երկու գծերի համար գործում է գնացքների շարժման բարդ կառուցվածք, որը պայմանականորեն կարելի է բաժանել 5 երթուղիների (2010 թ. դրությամբ):

Արտաքին հղումներ [խմբագրել]