Բառգիրք հայոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բառգիրք հայոց
Տեսակբառարան
Բնօրինակ լեզուհայերեն

«Բառգիրք հայոց», Երեմիա Մեղրեցու կազմած հայերեն բառերի առաջին տպագիր բացատրական բառարանը։

Հիմնական բառապաշարը վերցված է «Բառք քերթողականք» բառարանի մի գրչագիր տարբերակից, որին, Սարգիս եպիսկոպոսի աշխատասիրությամբ, ավելացված են Աստվածաշնչի և այլ բառարանների բառահոդվածներ։

Այն որպես սկզբնաղբյուր օգտագործել են Մխիթար Սեբաստացին, Ստեփանոս Օրբելյանը, Գ. Փեշտմալճյանը, Ն. Բյուզանդացին, Հրաչյա Աճառյանը և ուրիշներ։

Տպագրվել է 1698 թվականին Լիվոռնոյում, տպագրիչ՝ Սարգիս Եվդոկիացի Սահեթճի։

Բառարանը վերջում ունի «Աշխարհացոյց» վերնագրով հավելված և տեղանունների համառոտ ցանկ։ Ընդգրկում է շուրջ 8550 բառ։

Տիտղոսաթերթին՝ «Բառգիրք հայոց, արարեալ ի Սուրբ Էջմիածին Երեմիայ վարդապետէ…» (344 էջ, 8°, 13 x 7,4 սմ)։ 1728 թվականին վերահրատարակվել է Կ. Պոլսում՝ Մարտիրոս Սարգսյանի տպարանում որի տիտղոսաթերթին գրված է նույնը։ Տպակից է Վարդան Արևելցու «Աշխարհացոյց»-ին (576 էջ, 8°, 13,3 x 8 սմ)։

1975 թվականին Հ. Ամալյանի աշխատասիրությամբ տպագրվել է «Բառգիրք հայոց»-ի քննական բնագիրը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։