ԲայԱլեքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox music.png
ԲայԱլեքս
Հիմնական տվյալներ
Ի ծնե անուն Ալեքս Մարտա
Ծնվել է 1984, հունիսի 6
Երկիր Հունգարիա Հունգարիա, Կիշվադ
Ժանրեր Ինդի-փոփ
Մասնագիտություն Երգիչ
Գործունեություն 2012-ից սկսած
Լեյբլ CLS Music

ԲայԱլեքս (անգլ.՝ ByeAlex, իրական անունը՝ Ալեքս Մարտա, ծնվ. 1984թ., հունիսի 6, Հունգարիա, Կիշվարդ), հունգարացի երգիչ, ով 2013 թվականին «Kedvesem» երգով ներկայացրել է Հունգարիան Եվրատեսիլ 2013 երգի մրցույթում[1]։

Կենսագրություն[խմբագրել]

Ալեքս Մարտան ծնվել է 1984 թվականի հունիսի 6-ին Կիշվարդում, Հունգարիա։ Նա իր նախնական կրթությունը ստացել է Ֆենեշլիտկե գյուղի միջնակարգ դպրոցում, որից հետո սովորել է Միշկոլցի համալսարանի փիլիսոփայության բաժնում։

Ալեքսը երաժշտությամբ սկսել է հետաքրքրվել երիտասարդ տարիքում ստեղծելով տարբեր երգերի ռեմիքսներ, սակայն իր երաժշտական գործնեությունը սկսել է 2012-ից՝ թողարկելով իր առաջին սինգլը, որը կոչվում է «Csókolom»։ 2013 թվականի մարտին նա «Kedvesem» մասնակցում է Եվրատեսիլի Հունգարիայի ազգային ընտրությանը և ճանաչվում է հաղթող՝ հնարավորություն ստանալով ներկայացնելու Հունգարիան Եվրատեսիլ 2013 երգի մրցույթում։ Մայիսի 16-ին մասնակցելով Եվրատեսիլի երկրորդ կիսաեզրափակչին անցնում է եզրափակիչ և մայիսի 18-ին մրցույթի եզրափակչում զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը։

Սկավառակագրություն[խմբագրել]

Սինգլներ[խմբագրել]

  • «Csókolom!» (2012)
  • «Messziről» (2012)
  • «Láttamoztam» (2012)
  • «Kedvesem» (2012)

Դուետներ[խմբագրել]

  • «Te vagy» - Ջոն դը Վալիանտ (2012)

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Բրեյ, Մարկո։ «Դա ByeAlex-ն է Հունգարիայի համար»։ ԵՀՄ։ http://www.eurovision.tv/page/news?id=its_byealex_for_hungary։ Վերցված է 2013, մարտի 3։