Բաղաբուրջի հուշահամալիր (Կապան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բաղաբուրջի հուշահամալիր (Կապան)
Տեսակհուշահամալիր և մշակութային արժեք
Ստեղծում1970
Երկիր Հայաստան
ԲնակավայրԿապան
Գտնվելու վայրԳերեզմանոց Արցախյան պատերազմում զոհված կապանցիների
Ներկա վիճակԿանգուն
ՀՀ ՊՄԱՀ9.1/16

Բաղաբուրջի հուշահամալիր, հուշահամալիր Հայաստանի Սյունիքի մարզի Կապան քաղաքից 200 մ հարավ, Բաղաբուրջ տանող ճանապարհի ձախակողմյան բարձունքին։ Հուշակոթողն ընդգրկված է Կապանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Հուշահամալիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշահամալիրը կառուցապատվել է 1970-1990 թթ։ Բաղկացած է չորս հարթակներից[1]։

Առաջին հարթակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշակոթող Մեծ եղեռնի և Սումգայիթի և Բաքվի զոհերի հիշատակին

Առաջին հարթակում կանգնեցված է Մեծ եղեռնի և 1988 թվականի Սումգայիթի ու Բաքվի զոհերին նվիրված հուշակոթող սյունը։ Քառանկյուն, քանդակազարդ, մոտ 5-6մ վեր խոյացող սյուն է, որը վերջանում է գլխադիր քարե խաչով։ Տեղադրվել է 1990 թվականին։ Հեղինակն է Յուրիկ Գևորգյանը։

Երկրորդ հարթակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ հարթակում Արցախյան ազատամարտում զոհված կապանցի հայորդիների եղբայրական գերեզմանոցն է։ Կառուցվել է 1992-1994 թթ.։

Երրորդ հարթակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհայտ զինվորի հիշատակին նվիրված խաչքար

Հուշահամալիրի երրորդ հարթակի վրա է գտնվում անհայտ զինվորի հիշատակին նվիրված խաչքարը, որը տեղադրվել է 2005 թվականին։

Չորրորդ հարթակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձան նվիրված Երկրորդ աշխարհամարտում զոհվածներին

Չորրորդ հարթակում Երկրորդ աշխարհամարտի զոհերին նվիրված հուշարձանն է։ Հուշարձանի կենտրոնում կիսաշրջանաձև պատ է կանգնեցված։ Պատի վրա նշված է զոհվածների թիվը՝ 3050 և հիշատակություն՝ թամանցիներին։ Պատի աջ և ձախ կողմերում երկու մեծ քանդակներ են, որոնցից մեկը խորհրդանշում է սպասող մորը, մյուսը՝ ամուսնուն սպասող երիտասարդ կնոջը։ Կառուցվել է 1987 թվականին, հեղինակներ՝ Ց. Արմենյան, Ռ. Դանիելյան։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]