Բալասանյան դաշինք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բալասանյան դաշինք
Բալասանյան դաշինք սոցիալական կուսակցություն
Տեսակկուսակցություն
Երկիր Հայաստան
ԱռաջնորդՍամվել Բալասանյան
Հիմնադրված2016
ՇտաբԳյումրի, Հայաստան

Բալասանյան դաշինք սոցիալական կուսակցություն, որը հայտնի է նաև որպես Բալասանյան դաշինք, հայկական քաղաքական կուսակցություն[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բալասանյան դաշինք սոցիալական կուսակցությունը հիմնադրվել է 2016 թվականին և ղեկավարվում է Միսակ Բալասանյանի և նրա հոր՝ ԲՀԿ նախկին անդամ Սամվել Բալասանյանի կողմից[2]։

2016 թվականի սեպտեմբերին կուսակցությունը մասնակցել է Գյումրու ավագանու ընտրություններին՝ հավաքելով ընտրողների ձայների 34.75%-ը[3]։

2021 թվականի հոկտեմբերի 17-ին կուսակցությունը մասնակցել է Գյումրիի քաղաքի ավագանու ընտրություններին[4][5]։ Կուսակցությունը Գյումրու քաղաքային խորհրդում ստացել է 14 մանդատ։  Կուսակցության քաղաքապետի թեկնածուն եղել է Վարդգես Սամսոնյանը, որը Գյումրու քաղաքապետ է դարձել 2021 թվականի նոյեմբերի 4-ին[6]։ Ընտրություններից առաջ կուսակցությունը որոշել է մասնակից մյուս ուժերից ոչ մեկի հետ որևէ քաղաքական դաշինք չստեղծել[7]։ Սակայն ընտրություններից հետո և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և Ազգային քրիստոնեական կուսակցությունը աջակցություն են առաջարկել քաղաքային խորհրդում մեծամասնություն կազմելու համար[8]։

Կուսակցությունը երբեք չի մասնակցել համապետական ընտրություններին։

Գաղափարախոսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուսակցությունն աջակցում է Գյումրիի կայուն զարգացմանը և քաղաքի ենթակառուցվածքների ու ճանապարհների բարելավմանը[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ««Թասիբով» դաշինք, «Գյումրին կռնա՛», «Բալասանյան դաշինք» և այլն. Գյումրիում քաղաքական ուժերը կողմնորոշվում են». Armtimes.com.
  2. «Նորաստեղծ «Բալասանյան դաշինք»-ը Գյումրիի ավագանու առաջիկա ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. 2021 թ․ սեպտեմբերի 8.
  3. «ՏԻՄ ընտրություններ․ Գյումրիում հաղթեց Բալասանյան դաշինքը, Վանաձորում՝ ՀՀԿ-ն». 2016 թ․ հոկտեմբերի 3.
  4. ««Բալասանյան դաշինք»-ը Գյումրու ՏԻՄ ընտրությունների իր քարոզարշավը կշարունակի առանց քաղաքապետի թեկնածուի». armenpress.am.
  5. «Գյումրու քաղաքապետարանի պաշտոնյաներ, հաջողակ գործարարներ, բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոնն ու ճանաչված պարուսույցը․ հայտնի է «Բալասանյան դաշինք»-ի ցուցակը | Առավոտ - Լուրեր Հայաստանից».
  6. «Municipal Elections Bring Prospects of Coalition-Building». www.evnreport.com. 2021 թ․ հոկտեմբերի 19.
  7. ««Բալասանյան դաշինք»-ն այլ քաղաքական ուժի հետ կոալիցիա կազմելու որոշում դեռ չի ընդունել». armenpress.am.
  8. LLC, Helix Consulting. ««Զարթոնք»-ի կողմից հրապարակային կարգով «Բալասանյան Դաշինք»-ին համագործակցության առաջարկ էր արվել». www.panorama.am.
  9. ««Բալասանյան դաշինք»-ի թեկնածու Վարդգես Սամսոնյանը հանդիպել «Թասիբով» դաշինքի ավագանու թեկնածու Կարապետ Պողոսյանի հետ». news.am. 2023 թ․ հունիսի 7.