Սամվել Բալասանյան
|
|
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը։ |
Հայաստանի Հանրապետության ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր։
Բարգավաճ Հայաստան կուսակցության փոխնախագահ:
Բովանդակություն |
[խմբագրել] Կենսագրություն
Սամվել Միսակի Բալասանյանը ծնվել է 1954թ. հոկտեմբերի 12-ին Լենինականում (Գյումրի):
1976թ. ավարտել է Լենինականի Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը, 1983թ.` Մոսկվայի սննդի արդյունաբերության ինստիտուտը: Մանկավարժ-մաթեմատիկոս: Սննդի տեխնոլոգ: 1976-1977թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1977թ. Լենինականի գարեջրի գործարանում աշխատել է բանվոր, 1978թ. հրուշակեղենի ֆաբրիկայում՝ տեխնոլոգ:
1992-1999թթ. եղել է գարեջրի գործարանի տնօրեն:
[խմբագրել] Ընտանեկան կարգավիճակ
Ամուսնացած է, ունի երեք երեխա:
[խմբագրել] Քաղաքական գործունեություն
1999-2003թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 63 ընտրատարածք): Ազգային ժողովի սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի, ապա արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: "Կայունություն", ապա Ագրարային-արդյունաբերական ժողովրդական միավորում պատգամավորական խմբի անդամ:
2003-2007թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 49 ընտրատարածք): Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: "Հայխնայբանկում" ավանդադրված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների խնայողական ավանդները վերականգնելու եւ փոխհատուցելու հնարավորություններն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի նախագահ: ՕԵ խմբակցության ղեկավար:
2005թ. պարգեւատրվել է ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալով:
2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 35 ընտրատարածքից:
Բարգավաճ Հայաստան կուսակցության փոխնախագահ:
2010թ. հոկտեմբերի 7-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ:
2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 35 ընտրատարածքից:
| Նախորդող Արևիկ Պետրոսյան |
ՀՀ Ազգային Ժողովի նախագահի տեղակալ Սամվել Բալասանյան 07 նոյեմբերի 2010թ. - 31 մայիսի 2012թ. |
Հաջորդող Հերմինե Նաղդալյան |
| Նախորդող Արթուր Բաղդասարյան |
ՀՀ Ազգային Ժողովի «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Սամվել Բալասանյան 12 հունիսի 2003թ. - 06 հունիսի 2007թ. |
Հաջորդող Արթուր Բաղդասարյան |