Բալաբեկ Միքայելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բալաբեկ Միքայելյան
Ծնվել է1918
ԾննդավայրԾովասար, Հայաստան
Մահացել էանհայտ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան (1948)
Մասնագիտությունմանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ
«Խիզախության համար» մեդալ (ԽՍՀՄ) «Աշխատանքային գերազանցության համար» մեդալ և «Կովկասի պաշտպանության համար» մեդալ

Բալաբեկ Սիրականի Միքայելյան (1918, Ծովասար, Հայաստան - անհայտ), հայ մանկավարժ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բալաբեկ Միքայելյանը ծնվել է 1918 թվականին, Մարտունու շրջանի Թազագյուղում։ Միջնակարգ կրթությունն ստացել է շրջկենտրոնի միջնակարգ դպրոցում։ 1938 թվականին նշանակվել է շրջանի Վերին Գետաշեն գյուղի դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցիչ[1]։

Միքայելյանը 1940 թվականին զորակոչվել է կարմիր բանակ։ Սովորել է հրետանային դպրոցում։ Հայրենական մեծ պատերազմի օրերին մասնակցել է Կերչում մղված ծանր մարտերին, 1942 թվականին ծանր վիրավորվել է և զորացրվել բանակից[1]։

1942 թվականին վերադառնալով հայրենի գյուղ, Միքայելյանը նշանակվել է Թազագյուղի դպրոցի հայոց լեզվի ուսուցիչ։ 1948 թվականին ավարտել է Երևանի հայկական պետական հեռակա մանկավարժական ինստիտուտի լեզվի և գրականության ֆակուլտետը և աշխատել է որպես դպրոցի ուսմասվար։ 1850-1955 թվականներին Միքայելյանը նշանակվել է Երանոս գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն։ 1955 թվականին տեղափոխվել է Աբովյանի շրջան, Սարանիստ և Կապուտան գյուղերում աշխատել է որպես դպրոցի ուսմասվար, ապա՝ տնօրեն[1]։

Բարձր են գնահատվել Միքայելյանի ծառայությունները։ Նա պարգևատրվել է «Խիզախության համար», «Կովկասի պաշտպանության համար», «Աշխատանքային գերազանցության համար» և այլ մեդալներով ու պատվոգրերով[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Խիզախության համար» մեդալ
  • «Կովկասի պաշտպանության համար» մեդալ
  • «Աշխատանքային գերազանցության համար» մեդալ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]