Բադի թեստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տրամաբանական փորձարկման հաջորդականության օրինակ՝ այն նման է բադի, լողում է բադի պես և կականում է ինչպես բադը, հավանաբար այն բադ է։

Բադի թեստ, երբեմն՝ դաք-թեստ (անգլ․` duck test), կատարվածի ակնհայտության թեստ։ Ենթադրվում է, որ երևույթի էությունը կարելի է ճանաչել բնորոշ արտաքին հատկանիշներով։ Թեստի էությունն արտահայտվում է հետևյալ պնդմամբ․

Եթե ինչ-որ բան նման է բադի, լողում է բադի պես և կականում է բադի պես, ապա դա հավանաբար բադ է։

Արտահայտությունը տարածված է ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում։

Ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտահայտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարկածներից մեկի համաձայն՝ արտահայտությունը փոքր-ինչ փոփոխված հայտարարություն է, որն առաջին անգամ օգտագործել է ամերիկացի բանաստեղծ Ջեյմս Ուիթքոմբ Ռայլին (1849-1916)[1][2]

Երբ ես տեսնում եմ մի թռչուն, որը քայլում է բադի պես, լողում է բադի պես և բադի պես կականում է, ես այդ թռչունին բադ եմ անվանում։

Մեկ այլ վարկածի համաձայն՝ արտահայտության հեղինակն ամերիկացի հոգևորական Ռիչարդ Քուշինգն է[3]։

Կա նաև վարկած, որ արտահայտության ծագումը կապված է մաքքարթիզմի հետ, և առաջին անգամ այն արտասանվել է Էմիլ Մազիի՝ ավտոմոբիլային արդյունաբերության աշխատողների միավորման քարտուղար-գանձապահի կողմից 1946 թվականի աշխատանքային հանդիպման ժամանակ՝ որպես որևէ մեկին կոմունիզմին հավատարիմ լինելու մեղադրանքի հիմնավորում[4]։

«Բադի թեստ» տերմինը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բադի թեստ» բառակապակցությունն առաջին անգամ օգտագործել է Գվատեմալայում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Փաթերսոնը (անգլ․՝ Richard Cunningham Patterson, Jr.) 1950 թվականին։ Այն բանից հետո, երբ Ռիչարդը Գվատեմալայում պերսոնա նոն գրատա հայտարարվեց, նա ամերիկյան հանրությանը բացատրեց, թե իր կարծիքով ինչպես պետք է հայտնաբերվեն թաքնված կոմունիստները (ակնարկելով Գվատեմալայի նախագահ Յակոբո Արբենց Գուսմանին, որը հետագայում պաշտոնանկ արվեց ԿՀՎ-ի մասնակցությամբ հեղաշրջման արդյունքում)։

«Հաճախ անհնար է դատական փաստարկներով ապացուցել, որ անձը կոմունիստ է։ Նման դեպքերի համար խորհուրդ եմ տալիս գործնական մեթոդ՝ բադի թեստը»[5]։ 1950-ականներին «բադի թեստ» հասկացությունը սերտորեն կապված էր սենատոր Մաքարթիի և նրա «վհուկների որսի» հետ[6][7][8][9]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Davis, Robin S. (2007). Who's Sitting on Your Nest Egg?. BookPros, LLC. էջ 7. ISBN ISBN 9781933538808. {{cite book}}: Check |isbn= value: invalid character (օգնություն)
  2. Heim, Michael (2007). Exploring Indiana Highways. Exploring America's Highway. էջ 68. ISBN ISBN 9780974435831. {{cite book}}: Check |isbn= value: invalid character (օգնություն)
  3. Цитата 1278. // Everett Dirksen and Herbert V. Prochnow, Quotation Finder, p. 55 (1971).
  4. Popik, Barry (2011 թ․ փետրվարի 18). «If it looks like a duck, walks like a duck, swims like a duck and quacks like a duck, it's a duck». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 5-ին.
  5. Watry, David M. (2014). Diplomacy at the Brink: Eisenhower, Churchill, and Eden in the Cold War. LSU Press. էջեր 178–179.
  6. Strother, Lydia R.; Strother, Claude L. (1968). Prepare for Armageddon: Survival in the Nuclear Age. Lee Press. էջ 53.
  7. Bayley, Edwin R. (1981). Joe McCarthy and the Press. University of Wisconsin Press. էջ 129.
  8. Swainson, Bill (200). The Encarta Book of Quotations. Macmillan. էջ 626.
  9. Shogan, Robert (2009). No Sense Of Decency: The Army-McCarthy Hearings: A Demagogue Falls and Television Takes Charge of American Politics. Ivan R. Dee. էջ 91.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլերենով

  • Immerman, Richard H. (1982), The CIA in Guatemala: The Foreign Policy of Intervention, Austin, Texas: University of Texas Press, с. 102
  • Christy, Howard Chandler & Ethel Franklin Betts (1982), The complete works of James Whitcomb Riley
  • Denver, Joseph & Ethel Franklin Betts (1965), Cushing of Boston: A Candid Portrait
  • Nature by Design: People, Natural Process, and Ecological Restoration