Արփի Մաղաքյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մաղաքյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արփի Մաղաքյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 2, 1980 (43 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ և Քաղաքական դասընթացների երևանյան դպրոց |
Մասնագիտություն | հեքիաթագիր, ռեժիսոր և հրապարակախոս |
Արփի Մաղաքյան (նոյեմբերի 2, 1980, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հեքիաթագիր, ռեժիսոր և հրապարակախոս[1]։ Ունի տպագրված երեք գիրք՝ «Երևանյան հեքիաթներ»[2][3][4] (2019), «Արևի համբուրած Շուշին» (2022)[5], «Արտավազդ արքայի հեքիաթը» (2023)[5]։ «Արտավազդ արքայի հեքիաթը» «Գաղտնագրեր անցյալից» հեքիաթաշարի առաջին գիրքն է, որին կհաջորդի «Տիգրան Մեծ արքայի հեքիաթը»։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արփի Մաղաքյանն ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետը, ավարտել է Մեդիա ինստիտուտի լրագրության բաժինը, և ԵԽ Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցը։
Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աշխատել է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, Տիկնիկային թատրոնում, ԶԼՄ-ներում։ Տնօրինել է «Էմպորիում» կայքը և ամսագիրը։ Երեխաների համար իրականություն է դարձրել կրթական հաղորդաշարեր, ներկայացումներ, համերգներ։ Բեմադրել է ֆլեշմոբեր։ Մաղաքյանն ինքն է հրատարակում իր գրքերը՝ համագործակցելով նկարիչների, ձևավորողների և այլ մասնագետների հետ։ Գրքերի խմբագիրը Լևոն Գալստյանն է[6]։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Արմատներով Եդեսիայից է, Ուռհայից։ Ընտանիքը գաղթից հետո հաստատվել է Հալեպում, ապա 1947 թվականին հայրենադարձվել Խորհրդային Հայաստան, Երևան։ Ամուսնացած է սցենարիստ, գրող Հարութ Կբեյանի հետ, ունեն երկու զավակ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Արփի Մաղաքյան». Mediamax.am (անգլերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 20-ին.
- ↑ ««Իշուկն ու ուրվականը» հեքիաթը` սարյանական շնչով». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 21-ին.
- ↑ Փախուստ դեպի հեքիաթ․ «Երևան» ամսագիր
- ↑ «Երևանյան հեքիաթներ». Gir.am օնլայն գրախանութ. Վերցված է 2023 թ․ մայիսի 25-ին.
- ↑ 5,0 5,1 «Հայն անպայման հաղթելու է, հիմա մութ աշխարհի մեջ ենք, բայց սա վատ չէ` գործելու, ելքեր փնտրելու համար. Հեքիաթագիր».
- ↑ «Արփի Մաղաքյանի անդրանիկ՝ «Երևանյան հեքիաթներ» գրքի առանցքում Երևանն է իր ողջ հմայքով». armenpress.am. Վերցված է 2023 թ․ մայիսի 25-ին.