Արտբրիջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արտբրիջ
ՏեսակԳրատուն և սրճարան
Հիմնադրված է2001
ՎայրԵրևան, Հայաստան
Կայքartbridge.am

«Արտբրիջ», գրատուն-սրճարան Երևանում։ Բացվել է 2001 թվականին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սրճարանի հիմնադիր-տնօրեն՝ Շաքե Հավան Կարապետյանն է[1], նպատակը գիրքն ու արվեստը միասին ներկայացնելն է, համաշխարհային մշակույթի և հայ արվեստասերի միջև կամուրջ դառնալը։

«Արտբրիջ» սրճարանում մշտապես ցուցադրվում են ժամանակակից նկարիչների ու արվեստագետների աշխատանքներ, կազմակերպվում գրքերի շնորհանդեսներ, հանդիպումներ ժամանակակից գրողների հետ, Հայաստանի մարզերում, սահմանամերձ գյուղերում, Ջավախքում անցկացնում գրքի բարեգործական ցուցահանդեսներ, ցուցահանդես-վաճառքներ։ Գրատուն-սրճարանը նվիրատվություններ է կատարում գյուղական գրադարաններին և մասնակցում գրքի միջազգային ցուցահանդեսների։

Զբաղվում է նաև հրատարակչական գործունեությամբ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. LLC, Helix Consulting. «Մանկական գրքի միջազգային տոնավաճառում Ինեսսա Պողոսյանն արժանացել է պատվոգրի և հուշանվերի». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հուլիսի 1-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։