Արսեն Սավադով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արսեն Սավադով
Ծնվել էսեպտեմբերի 24, 1962(1962-09-24)[1] (61 տարեկան)
ԾննդավայրԿիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ուկրաինա
ԿրթությունՏարաս Շևչենկոյի անվան գեղարվեստի դպրոց և Գեղարվեստի և ճարտարապետության ազգային ակադեմիա
Մասնագիտությունլուսանկարիչ և նկարիչ
ՈւսուցիչՎիկտոր Զարեցկի
Պարգևներ
«Վաստակի համար» ІІІ աստիճանի շքանշան (Ուկրաինա)
Կայքsavadov.com

Արսեն Վլադիմիրովիչ Սավադով (սեպտեմբերի 24, 1962(1962-09-24)[1], Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայկական արմատներով ուկրաինացի նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1962 թվականի սեպտեմբերի 24-ին, Կիևում, բաքվեցի հայ գծանկարիչ Վլադիմիր Սավադովի[2] ընտանիքում։ 1986 թվականին ավարտել է Կիևի պետական արվեստի ինստիտուտը։ Կիևի «Փարիզի կոմունա» արվեստի խմբի անդամ է[3]։ Աշխատում է կոնցեպտուալիզմի բնագավառում։ Ուկրաինան ներկայացրել է Վենետիկի 49-րդ բիենալեում։

Քննադատները Արսեն Սավադովին համարում են ուկրաինական ժամանակակից արվեստի առանցքային դեմքերից մեկը, մի սերունդ, որը հայտնի է դարձել 80-ականների վերջին և ներկայացնում է ուկրաինական տրանսավանգարդը, նեոբարոկկոն, կամ այսպես կոչված, «Հարավային ռուսական ալիքը»[2][4][5][6]։ Հայտնի «Կլեոպատրայի վիշտը» ստեղծագործությունը, որը ստեղծել է Արսեն Սավադովը Գեորգի Սենչենկոյի հետ 1987 թվականին, համարվում է ուկրաինական գեղարվեստի նոր շրջանի մեկնարկային կետը[7] Արսեն Սավադով, 2011։

1990-ականներին Արսեն Սավադովն աշխատել է լուսանկարչության և տեսահոլովակների բնագավառում՝ համագործակցելով Գեորգի Սենչենկոյի, այնուհետև Ալեքսանդր Խարչենկոյի հետ, բայց ի վերջո նա նախընտրել է անհատական ստեղծագործական կարիերան[2]։ Արսեն Սավադովը հայտնի է ամենապրովոկատիվ նախագծերով՝ «Դոնբաս-շոկոլադ» և «Մահացածների գիրքը»[2][8]։ Վերջին տարիներին Արսեն Սավադովը վերադարձել է գեղանկարչությանը[2]։

Անհատական ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2017 — Գուլիվերի Սոգը, Art Ukraine պատկերասրահ, Կիև
  • 2012 - «Առաջին դեմքից». Պեչերսկի պատկերասրահ (V-art պատկերասրահ) Մոսկվա,
  • 2011 - «Blow-up», անհատական ցուցահանդես PAC-UA նախագծի շրջանակներում, Pinchuk Art Centre, Կիև,
  • 2011 - «Փախուստ Եգիպտոս». Պատկերասրահ «Հավաքածու», Կիև[9][10],
  • 2007 - Paintings». Daniyal Mahmood Gallery, Նյու Յորք,
  • 2005 - «Love Story» Orel Art Gallery, Փարիզ, Ֆրանսիա,
  • 2005 - «Parliament Lights», «Ստելլա» պատկերասրահ, Մոսկվա,
  • 2002 - «Kokto»։ Մարատ Գելմանի պատկերասրահ, Կիև,
  • 1998 - «Deepinsider» (Ալեքսանդր Խարչենկոյի հետ), Կենտրոնական ժամանակակից արվեստի պատկերասրահ NaUKMA-ում, Կիև,
  • 1997 - «Դոնբաս-շոկոլադ» (լուսանկարիչ Ա. Պեդչենկո)։ Orel Art Gallery, Փարիզ, Ֆրանսիա,
  • 1995 - «Սավադով և Սենչենկո», Նկարիչների միության պատկերասրահ, Կիև / Chasey Post Gallery, Ատլանտա, ԱՄՆ,
  • 1995 - «Վիդեոներկայացում» (Յու. Սենչենկոյի հետ համատեղ), Մաքուր արվեստի պատկերասրահ, Կիև,
  • 1995 - «Առանց հագուստի». (Յու. Սենչենկոյի հետ համատեղ), Մ. Գելման պատկերասրահ, Մոսկվա,
  • 1994 - «Սուրբ Ծննդյան ակցիա» (Յու. Սենչենկոյի հետ), Մ. Գելման պատկերասրահ, Մոսկվա,
  • 1992 - «Սավադովի և Սենչենկոյի ստեղծագործությունները», Բերման պատկերասրահ, Նյու Յորք, ԱՄՆ,
  • 1991 - «Սավադովի և Սենչենկոյի ստեղծագործությունները», Մ. Գելման պատկերասրահ, Մոսկվա։

Խմբակային ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2017 - Art Riot: Post-Soviet Actionism, Saatchi Gallery, Լոնդոն,
  • 2016 - Recycling Religion, WhiteBox, Նյու Յորք,
  • 2015 - BALAGAN!!! Contemporary Art from the Former Soviet Union and Other Mythical Places, Curated by David Elliott, MOMENTUM, Բերլին,
  • 2014 - Volta 10, Բազել,
  • 2014 - PREMONITION: UKRAINIAN ART NOW, Saatchi Gallery, Լոնդոն,
  • 2013 - Saatchi Gallery, Ուկրաինայի օրերը Միացյալ Թագավորությունում, Լոնդոն,
  • 2013 - ART KYIV Contemporary 2013, Կիև,
  • 2012 - ART KYIV Contemporary 2012, Կիև,
  • 2012 - «ICONS», Կրասնոդարի մարզային կերպարվեստի ցուցասրահ, Կրասնոդար։

Մեջբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ես այն արվեստագետներից եմ, ովքեր աշխատում են ժամանակակից արվեստի այնպիսի կոշտ պայմանականություններով, ինչպիսին նոր դիցաբանությունն է։ Ես գիտակցության տարբեր բեկորներից ստեղծագործություններ եմ արարում[7]
- Արսեն Սավադով, 2011

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պատվո շքանշան III աստիճան (2007)[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Курина А. Арсен Савадов: «С молодежью общаюсь непосредственно, то денег дам, то в глаз кому-то» // life.pravda.com.ua. — 2009. — 28 сент.
  3. Ковалёв А. Именной указатель. — М.: НЛО, 2005. — 400 с. — ISBN 5-86793-356-3.
  4. Успенский А. Живопись в контексте постмодернизма. Южнорусская волна из коллекции ГРМ // uspensky.narod.ru. — 2008. — 17 июня.
  5. Искусство против географии. Каталог. — М. — СПб.: GIF, 2000. — 224 с. — ISBN 5-9237-0006-9.
  6. Александр Анатольевич Ройтбурд Гельман и его галерея // К 15-летию Галереи М. Гельмана: Каталог. — М.: GIF, 2007. — С. 27. — ISBN 5-9237-0026-3.
  7. 7,0 7,1 Ложкина А. Арсен Савадов: «Мои герои — это персонажи с размытым понятием реальности» // artukraine.com.ua. — 2011. — 8 ноября.
  8. Собств. корр. Арсен Савадов — один из самых дорогих художников страны // showbiz.siteua.org. — 2011. — 16 марта.
  9. Собств. корр. Арсен Савадов презентует в Киеве выставку «Побег в Египет» // news.liga.net. — 2011. — 24 февр.
  10. Собств. корр. Первая за много лет персональная выставка выдающегося украинского художника Арсена Савадова Արխիվացված 2013-12-14 Wayback Machine // www.artukraine.com.ua. — 2011. — 24 февр.
  11. Указ Президент України від 10 жовтня 2007 року № 957/2007 «Про нагородження діячів образотворчого мистецтва»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]