Արչեվիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Արչավիսից)
Գյուղ
Արչեվիս
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթՍեբաստիայի վիլայեթ
ԳավառՇապին Գարահիսարի գավառ
Այլ անվանումներԱրչավիս
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունարչավիսցի
Ժամային գոտիUTC+3

Արչեվիս, գյուղ պատմական Փոքր Հայքում, իսկ ապա Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Շապին Գարահիսարի գավառում։ Գտնվում էր Շապին Գարահիսար քաղաքի մոտակայքում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի հայերը տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մի մասը զոհվել է, փրկվածները գաղթել են օտար երկրներ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

XX դարի սկզբներին ուներ 100 տուն հայ բնակիչ։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զբաղվել են երկրագործությամբ, անասնապահությամբ, այգեգործությամբ, արհեստներով։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արչեվիսն ուներ եկեղեցի։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն ուներ վարժարան[1]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 480

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 112