Աղրավիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արևմտյան Հայաստանի բնակավայրեր
Աղրավիս
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթՍեբաստիայի վիլայեթ
ԳավառՇապին Գարահիսարի գավառ
Այլ անվանումներԱկռավիս, Աղրավես, Արղավիս
Բնակչություն1600 մարդ (1915)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունաղրավիսցի
Աղրավիս (Աշխարհ)##
Աղրավիս (Աշխարհ)

Աղրավիս, գյուղ Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Շապին Գարահիսարի գավառում։ Գտնվում էր Աշխարօվա դաշտում, Արաբկիր-Երզնկա-Տեվրիկ ճանապարհի վրա։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղրավիսի հայ բնակիչները տեղահանվեցին և թուրքերի կողմից զանգվածաբար ոչնչացվեցին 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1872-1873 թվականներին ուներ 55 տուն հայ և 2 տուն թուրք բնակիչ։ 1915 թվականի նախօրեին ուներ շուրջ 1600 հայ բնակիչ։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործություն, անասնապահություն, այգեգործությունն ու արհեստներն էր։ Տարանցիկ առևտրական ճանապարհի վրա գտնվող գյուղի բնակիչները պահում էին նաև գիշերային պանդոկներ առևտրականների համար։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղրավիսն ուներ Ս. Աստվածածին անունով եկեղեցի։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցուն կից 1860-ական թվականներից սկսած գործում էր վարժարան[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 198 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 266