Արշակ եպիսկոպոս Խաչատրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան
եպիսկոպոս
 
Կրթություն՝ Գևորգյան հոգևոր ճեմարան
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ
Գործունեություն՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ
Ազգություն հայ
Դավանանք Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի
Ծննդյան օր օգոստոսի 5, 1973(1973-08-05) (50 տարեկան)
Ծննդավայր Ոսկեհատ, Արմավիրի մարզ, {{{2}}} Հայաստան
 
Պարգևներ

Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 2-րդ աստիճանի մեդալ

Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան, եկեղեցական և հասարակական գործիչ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, իրավախորհրդատվական հանձնախմբի ատենապետ, Պարգևների շնորհման և կարգապահական հարցերով հանձնախմբի անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը (ավազանի անունը` Սամվել) ծնվել է 1973 թվականի օգոստոսի 5-ին Էջմիածնի շրջանի Ոսկեհատ գյուղում։

Կրթությունը և հոգևոր ծառայությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

1980-1990 թվականներին ուսանել է Ոսկեհատի միջնակարգ դպրոցում, 1990-1996 թվականներին՝ Գևորգյան հոգևոր ճեմարանում։ 1996 թվականի մայիսի 19-ին ձեռնադրվել է սարկավագ։ 1997 թվականին գերազանցությամբ պաշտպանել է ավարտաճառ «Հնդկահայ գաղութը և Մայր Աթոռի նվիրակությունը Հնդկաստանում» թեմայով։ 1997 թվականի դեկտեմբերի 14-ին ձեռադրվել է կուսակրոն քահանա։ Մայր Աթոռի պարետ է նշանակվել 1998 թվականին։ Հաջորդ տարվա մարտին ծառայության է կոչվել Մայր Աթոռի «Էջմիածին» պաշտոնական ամսագրի խմբագրությունում՝ որպես գլխավոր խմբագրի պաշտոնակատար։

2000 թվականի հունվարին նշանակվել է նորաստեղծ «Մայր Աթոռ-Թեմեր» գրասենյակի վարիչ-տնօրեն։ 2001 թվականից առ այսօր իրականացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետի պարտականությունները։

2001 թվականին պաշտպանել է վարդապետական թեզ՝ «Նվիրակությունը Հայոց Եկեղեցում» թեմայով և ստացել վարդապետական աստիճան։ 2003-2005 թվականներին դասավանդել է Գևորգյան հոգևոր ճեմարանում՝ որպես Հին Կտակարանի մեկնության, Վարք Սրբոցի և Եկեղեցական երաժշտության դասախոս։ 2004 թվականի սեպտեմբերի 26-ին ստացել է եպիսկոպոսական օծում[1]։ Հոգևոր ծառայությանն զուգընթաց 2003-2007 թվականներին ուսանել և ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով իրավաբանի որակավորում՝ «Իրավագիտություն» մասնագիտությամբ։ 2004 թվականից Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամ է։ 2004 թվականի ապրիլից Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ նաև Մայր Աթոռի ներկայացուցիչն է Հայաստանի Ազգային Ժողովում։

Արշակ Եպիսկոպոս Խաչատրյանը տարիներ շարունակ ակտիվորեն մասնակցություն է ցուցաբերել եկեղեցի-պետություն հարաբերություններին առնչվող հարցերում[2]։ 2004 թվականին նշանակվել է Ծիսական հարցերի ուսումնասիրման հանձնախմբի համաատենապետ, իսկ 2005 թվականին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարդապետական թեզերի պատրաստության և պաշտպանության հանձնախմբի ատենապետ։ 2006 թվականին մասնակցել է «Հայաստանի հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» Հայաստանի օրենքի պատրաստման աշխատանքներին։

2023 թ. արժանացել է արքեպիսկոպոսի կոչմանը։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1996 թվականին կազմել և հրատարակել է «Ս. Գրիգոր Լուսավորիչը և Ս. Էջմիածինը հայ գեղարվեստական գրականության անդաստանում» գիրքը[3]։

2004 թվականին հրատարակել է «Նվիրակությունը Հայոց եկեղեցում 10-19-րդ դդ.» աշխատությունը[4]։

2019 թվականին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչությունը տպագրել է Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի քարոզխոսությունների գիրքը՝ «Որոնումներ...» վերնագրով[5]։

Քարոզներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Որոնումներ»[6] գրքում ամփոփված են Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ Եպիսկոպոս Խաչատրյանի 1998-2019 թվականների քարոզները, որոնցում մեկնվում են սուրբգրային հատվածներ կամ եկեղեցական սրբազան ավանդության դրվագներ՝ նրանց լույսի ներքո քննության առնելով ներկա կյանքի իրողությունները. հարցեր, որոնք պարբերաբար ծնվում են մարդկային մտքում։

Հարցազրույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսահարցազրույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ճանապարհ դեպի Զատիկ. Արտաքսումի կիրակի - Տեր Արշակ Եպիսկոպոս Խաչատրյան - «Yerevan Today»[7]
  • Ճանապարհ դեպի Զատիկ. Անառակի կիրակի - Տեր Արշակ Եպիսկոպոս Խաչատրյան - «Yerevan Today»[8]
  • Ճանապարհ դեպի Զատիկ. Տնտեսի կիրակի - Տեր Արշակ Եպիսկոպոս Խաչատրյան - «Yerevan Today»[9]
  • Ճանապարհ դեպի Զատիկ. Դատավորի կիրակի - Տեր Արշակ Եպիսկոպոս Խաչատրյան - «Yerevan Today»[10]
  • Ճանապարհ դեպի Զատիկ. Գալստյան կիրակի - Տեր Արշակ Եպիսկոպոս Խաչատրյան - «Yerevan Today»[11]
  • Ճանապարհ դեպի Զատիկ. Ծաղկազարդի կիրակի - Տեր Արշակ Եպիսկոպոս Խաչատրյան - «Yerevan Today»[12]
  • Ճանապարհ դեպի Զատիկ. Սուրբ Հարություն - Տեր Արշակ Եպիսկոպոս Խաչատրյան - «Yerevan Today»[13]
  • Բարոյականությունը հավատքի անդրադարձումն է. Տեր Արշակ Եպիսկոպոս Խաչատրյան - «Հ5» հեռուստաընկերություն[14]
  • Հայաստանի հանրային հեռուստաընկերություն - Հարցազրույց Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի հետ[15]
  • «Կենտրոն» հեռուստաընկերություն, «Հայելու առաջ» - Տեր Արշակ Եպիսկոպոս Խաչատրյան[16]
  • «Հ2» հեռուստաընկերություն - «Խոսքի իրավունք» - Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյան[17]
  • «Հ5» հեռուստաընկերություն - «3 տարի է Հայաստանի հողը տնքում է անհամերաշխությունից». Արշակ Եպիսկոպոս Խաչատրյան[18]
  • «Yerevan Today» - «Առավոտյան սուրճ» Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի հետ[19]
  • «Երկիր մեդիա» «Երկրի հարցը» - «Չենք տեսնում Փաշինյանի կողմից ապաշխարությանն ուղղված քայլեր». Արշակ եպիսկոպոս Խաչատրյան[20]
  • Հայաստանի հանրային հեռուստաընկերություն - «Փոփոխություններ Եկեղեցու ծիսակարգերում». Արշակ եպիսկոպոս Խաչատրյան[21]

Տպագիր հարցազրույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հաշվեհարդարներով եկեղեցուն հնարավոր չէ լռեցնել. Մայր Աթոռի դիվանապետ - www.armdaily.am[22]
  • Եկեղեցի-պետություն իրավական փոխհարաբերությունների շուրջ - www.noravank.am[23]
  • Պետք է համախմբվել առաքինությունների շուրջ եւ ոչ թե արատների. Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյան - www.iravunk.com[24]
  • Ինչպե՞ս թշնամանքն ու ատելությունը, սիրո ու համերաշխության զգեստավորմամբ խոր արմատներ բռնեցին մեր կյանքում. Արշակ սրբազան - www.iravunk.com[25]

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետական կառույցների և գիտակրթական հաստատությունների կողմից արժանացել է մի շարք շքանշանների և պատվավոր կոչումների։

2014 թվականի հուլիսի 2-ին արժանացել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր դոկտորի կոչման[26]։

2015 թվականի դեկտեմբերի 28-ին ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով[27]։

2016 թվականի հոկտեմբերի 24-ին պարգևատրվել է Մալթայի Ուխտի բարձր պարգևով՝ Մալթայի Ուխտի արժանիքների համար մեծ խաչով[28]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ««Էջմիածին» ամսագիր». arar.sci.am. ՀՀ ԳԱԱ. 2004. Վերցված է 14.12.2021-ին.
  2. «Էդուարդ Աղաջանյանը Տ. Արշակ Եպիսկոպոս Խաչատրյանի հետ քննարկել է պետություն-եկեղեցի հարաբերություններին առնչվող հարցեր». www.gov.am. 08.11.2019. Վերցված է 16.12.2021-ին.
  3. ««Ս. Գրիգոր Լուսավորիչը և Ս. Էջմիածինը հայ գեղարվեստական գրականության անդաստանում»». 1996. Վերցված է 14.12.2021-ին.(չաշխատող հղում)
  4. Խաչատրյան Արշակ վրդ (2004). Նվիրակությունը Հայոց եկեղեցում / 10-19-րդ դդ. Էջմիածին.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)(չաշխատող հղում)
  5. ««Որոնումներ...»». Սուրբ Էջմիածնի Մատենադարան. 2019. Վերցված է 14.12.2021-ին.(չաշխատող հղում)
  6. «Որոնումներ...: / Ա. եպս. Խաչատրյան; Խմբ.՝ Ա. քհն. Պողոսյան; Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանություն». koha.etchmiadzinlibrary.am. 2019. Վերցված է 16.12.2021-ին.(չաշխատող հղում)
  7. «Ճանապարհ դեպի Զատիկ. Արտաքսումի կիրակի». Yerevan Today. 04.03.2017. Վերցված է 15.12.2021-ին.
  8. «Ճանապարհ դեպի Զատիկ. Անառակի կիրակի». Yerevan Today. 11.03.17. Վերցված է 15.12.2021-ին.
  9. «Ճանապարհ դեպի Զատիկ. Տնտեսի կիրակի». Yerevan Today. 18.03.2017. Վերցված է 15.12.2021-ին.
  10. «Ճանապարհ դեպի Զատիկ. Դատավորի կիրակի». Yerevan Today. 25.03.2017. Վերցված է 15.12.2021-ին.
  11. «Ճանապարհ դեպի Զատիկ. Գալստյան կիրակի». Yerevan Today. 01.04.2017. Վերցված է 15.12.2021-ին.
  12. «Ճանապարհ դեպի Զատիկ. Ծաղկազարդի կիրակի». Yerevan Today. 08.04.2017. Վերցված է 15.12.2021-ին.
  13. «Ճանապարհ դեպի Զատիկ. Սուրբ Հարություն». Yerevan Today. 14.04.2017. Վերցված է 15.12.2021-ին.
  14. «Բարոյականությունը հավատքի անդրադարձումն է. Տեր Արշակ Եպիսկոպոս Խաչատրյան». 5 TV Channel. 20.07.2020. Վերցված է 15.12.2021-ին.
  15. «Հարցազրույց Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի հետ». https://www.1lurer.am/hy. 08.07.2020. Վերցված է 15.12.2021-ին. {{cite web}}: External link in |website= (օգնություն)
  16. ««Հայելու առաջ» Արշակ Եպիսկոպոս Խաչատրյան». www.youtube.com. 02.07.2016. Վերցված է 16.12.2021-ին.
  17. «Խոսքի իրավունք - Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյան». Armenian Second TV Channel / h2. 29.05.2020. Վերցված է 15.12.2021-ին.
  18. ««3 տարի է Հայաստանի հողը տնքում է անհամերաշխությունից». Արշակ Եպիսկոպոս Խաչատրյան». 5 TV Channel. 17.06.2021. Վերցված է 15.12.2021-ին.
  19. ««Առավոտյան սուրճ» Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի հետ». 22.06.2016. Վերցված է 15.12.2021-ին.
  20. «Yerkir Media». 15.04.2021. Վերցված է 15.12.2021-ին.
  21. «Փոփոխություններ Եկեղեցու ծիսակարգերում. Արշակ եպիսկոպոս Խաչատրյան». www.1lurer.am. 17.03.2020. Վերցված է 16.12.2021-ին.
  22. «Հաշվեհարդարներով եկեղեցուն հնարավոր չէ լռեցնել. Մայր Աթոռի դիվանապետ». www.armdaily.am. 24.12.2020. Վերցված է 16.12.2021-ին.(չաշխատող հղում)
  23. «Եկեղեցի-պետություն իրավական փոխհարաբերությունների շուրջ». www.noravank.am. 13.09.2007. Վերցված է 16.12.2021-ին.
  24. «Պետք է համախմբվել առաքինությունների շուրջ եւ ոչ թե արատների. Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյան». www.iravunk.com. 22.01.2021. Վերցված է 16.12.2021-ին.
  25. «Ինչպե՞ս թշնամանքն ու ատելությունը, սիրո ու համերաշխության զգեստավորմամբ խոր արմատներ բռնեցին մեր կյանքում. Արշակ սրբազան». www.iravunk.com. 03.04.2021. Վերցված է 16.12.2021-ին.
  26. «ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտորի կոչում շնորհելու մասին (որոշում 1/1702/-4 - 5 մարտի 2014թ.)». ՀՀ ԳԱԱ. 2014. Վերցված է 15.12.2021-ին.
  27. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐ». president.am. 28.12.2015. Վերցված է 15.12.2021-ին.
  28. [www.azatutyun.am/amp/28071978.html «Սերժ Սարգսյան․ «Այսօր խորհրդանշական օր է բոլորիս համար»»]. www.azatutyun.am. 24.10.2016. Վերցված է 15.12.2021-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)