Արմեն Բաղդասարով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արմեն Բաղդասարով
Արմեն Բաղդասարովին (աջից) նվիրված փոստային նամականիշ (Ուզբեկստան, 2001)
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝ձյուդոիստ
Երկիր՝ Ուզբեկստան
Ծննդյան ամսաթիվ՝հուլիսի 31, 1972(1972-07-31) (51 տարեկան)
Ծննդավայր՝Տաշքենդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ
190 սանտիմետր

Արմեն Յուրիի Բաղդասարով (ուզբ.՝ Armen Bagdasarov, հուլիսի 31, 1972(1972-07-31), Տաշքենդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուզբեկահայ անվանի ձյուդոիստ և ձյուդոյի մարզիչ։ Ուզբեկստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահը։ Արմեն Բաղդասարովի լեգենդար արժանիքն այն է, որ անկախ Ուզբեկստանի պատմության մեջ նա դարձել է առաջին մարզիկը, որը երկրին պարգևել է ամառային օլիմպիական խաղերի մեդալ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմեն Բաղդասարովը ծնվել է 1972 թվականին Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում։ 1993-2001 թվականներին նա Ուզբեկստանի ձյուդոյի ազգային հավաքականի անդամ էր։ Նրա մարզական կարիերայի գագաթնակետը 1996 թվականին էր, երբ նա դարձավ Ասիայի չեմպիոն և նվաճեց Ատլանտայում կայացած Օլիմպիական խաղերի արծաթե մեդալը։ 1998 թվականին նա դարձավ նաև Ասիական խաղերի արծաթե մեդալակիր, իսկ 1999 թվականին կրկին հաղթեց Ասիայի առաջնությունում։ 2001 թվականին Ուզբեկստանի անկախության տասնամյակի առթիվ թողարկվել են մի շարք փոստային նամականիշեր, որոնցից մեկը նվիրված է Արմեն Բաղդասարովի մարզական նվաճումներին[1]։

2001 թվականին Արմեն Բաղդասարովն ավարտեց մարզական կարիերան և սկզբում դարձավ Ուզբեկստանի ձյուդոյի հավաքականի գլխավոր մարզիչը, այնուհետև՝ այդ մարզաձևի ազգային ֆեդերացիայի ղեկավարը[2]։ Միաժամանակ նա մարտարվեստների բարձրագույն մարզական վարպետության հանրապետական դպրոցի տնօրենն է[3]։

Արմեն Բաղդասարովի մարզիչը եղել է Ուզբեկստանի վաստակավոր մարզիչ Վլադիմիր Եվգենևիչ Պլատովը։

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մեհնաթ Շուհրաթի շքանշան» (1996)
  • Ուզբեկստանի Հանրապետության վաստակավոր մարզիկ (2000)
  • Ուզբեկստանի Հանրապետության վաստակավոր մարզիչ (2006)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]