Արմեն Այվազյան (քամանչահար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արմեն Այվազյան
Ծնվել էօգոստոսի 14, 1971(1971-08-14) (52 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Հայաստան
Մասնագիտություներաժիշտ
ԱշխատավայրՀայաստանի գուսանական և ժողովրդական երգի համույթ
ԿրթությունԿոստանտին Սարաջևի անվան երաժշտական դպրոց, Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջ և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Արմեն Այվազյան (օգոստոսի 14, 1971(1971-08-14), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քամանչահար[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմեն Այվազյանը ծնվել է 1971 թվականի օգոստոսի 14-ին՝ Երևանում[2]։ 1980-1985 թվականներին սովորել է Կոստանտին Սարաջևի անվան երաժշտական դպրոցում իսկ 1986-1990 թվականներին՝ Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի ժողովրդական նվագարանների քամանչայի դասարանում։ Ուսման տարիներին նվագել է տարբեր ինքնագործ անսամբլներում[3]։ 1990-1995 թվականներին սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժողովրդական նվագարանների բաժնի քամանչայի դասարանում։ 1992 թվականին Երևանի կոնսերվատորիայի ժողովրդական նվագարանների անսամբլի հետ միասին շրջագայել է Եվրոպայում` նվագակցելով բազմաթիվ երգիչ-երգչուհիների՝ Արաքս Մանսուրյանի, Մարգարիտ Շահինյանի, Ռուբեն Մաթևոսյանի, Հովհաննես Բադալյանի, Արզաս Ոսկանյանի և այլոց հետ։ 1999-2002 թվականներին աշխատել է Հայաստանի ժողովրդական և գուսանական երգի համույթում։ 2000 թվականից աշխատում է «Armenian Navy Band» խմբում։ Նվագել է բազմաթիվ ձայնագրություններում, ինչպես նաև մասնակցել է հեռուստատեսային երաժշտական հաղորդումների։ 2009 թվականից նվագում է Գեորգի Գյուրջիևի անվան համույթում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ովքե՞ր են հայտնի հայերից ծնվել այս օրը». yerkirmedia.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 14-ին.
  2. «AV Production - Արմեն Այվազյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 14-ին.
  3. «Արմեն Այվազյան | Music of Armenia». musicofarmenia.com. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 14-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]